ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Երաժշտական կրթություն

Բակալավրիատ

Անի Շիրվանյան Կոնարակի

Ծնվել եմ Պարսկաստանի Ահվազ քաղաքում. ապա Իրանի և Իրաքի պատերազմի բերումով ընտանիոք տեղափոխվել ենք Թեհրան: Դաստիարակվել եմ ազգասեր և արվեստը գնահատող ընտանիքում: Հայրս ավարտել է «Իսֆահանի» համալսարանի հայոց լեզվի և գրականության Ֆակուլտետը, իսկ մայրս զբաղվել է նորաձևությամբ և երեխանների դաստիարակությամբ:Մեր ծնողների միջոցով մենք մեծ հնարավորություն ենք ունեցել ընդլայնել մեր տեսադաշտը դեպի այն հարուստ մշակույթը, պատմությունը և լեզուն, որ մեզ է փոխանցվել մեր նախնիներից: Ես սովորեցի գնահատել արվեստն ու մաշկույթը: Ունեմ մեկ քույր և երկու եղբայր: Քույրս` գեղանկարչությամբ, իսկ մեծ եղբայրս դիզայնով է զբաղված: 2005 թվին մեկնել եմ Երևան սովորելու սակայն ամուսնանալով չեմ ավարտել և տեղափոխվել եմ Կանադա, ամուսնուս` Արմենի մոտ:

Ուսումնական ընթացք.՝

  • 1983-84 Հաճախել եմ Թեհրանի «Քուշեշ» հայոց ազգային մանկապարտեզ:
  • 1984-85 Թեհրանի «Ռոստոմ» հայոց ազգային նախակրթարան դպրոցը:
  • 1985-90 Թեհրանի «Ռոստոմ» հայոց ազգային տարրական դպրոցը:
  • 1990-93 Թեհրանի «Ռոստոմ» հայոց ազգային ուղղեցույց դպրոցը:
  • 1993-97 Թեհրանի «Զեյնաբ» միջնակարգ ֆիզկուլտուրայի և սպորտի դպրոցը:
  • 1997-02 սովորել եմ "Թեհրանի իսլամական «Ազատ» համալսարանի լեզուների ֆակուլտետում` գերմաներեն թարգմանություն:
  • 2005-08 սովորել եմ Երևանի պետական «Կոմիտասի» անվան կոնսեվատորիայի դաշնամուրային բաժնում:
  • 1993-05 դաշնամուրի դասեր եմ ստացել Գագիկ Բաբայանի և Թամարա Դոլիդզեի մոտ:
  • 2009 սովորել եմ Տորոնտոյի համալսարանի ակադեմիական անգլերեն կուրսում:
  • 2009-ից առ այսօր սովորում եմ երաժշտության մանկավարժություն` Տորոնտոյի համալսարանի երաժշտության ֆակուլտետում

 

Մարզամշակույթային աշխատանքներ`

Կրթական նույն ժամանակահատվածում ակտիվ մասնակցություն եմ ունեցել մարզական և մշակույթային ձեռնարկներին ըստ հետևեալ կարգի.՝

Մասնակցել եմ պետական և դպրոցական մրցություններին թեթևատլետի տարբեր մասնաճյուղերում և շահել եմ բազմաթիվ շքանշաններ համապատասխան վկայականներով, Պարսկական և Հայկական միջավայրերում:

Մասնակցել եմ պետական և դպրոցական թեթև ատլետիկայի տարբեր մրցույթների և շահել եմ բազմաթիվ շքանշաններ, համապատասխան վկայականներով, պարսկական և հայկական միջավայրերում:

Ելույթ եմ ունեցել Թեհրանի Արարատ կազմակերպության "Ծիծեռնակ" մանկապատանեկան և "Արփա" երգչախմբերի հետ որպոս դաշնակահար:

Հանդես եմ եկել Թեհրանի "Նարեկ" համույթի համերգներին որպես մենակատար և նվագակցող:

Մասնակցել եմ բազմաթիվ աշակերթական դասական երաժշտական ելույթներին, երեկոներին, փառատոններին, մեծարանքներին և հուշերեկոներին, Պարսկական և Հայկական միջավայրերում:

2001-2003 թ. աշխատել եմ Թահրանի Հայ մարզաՄշակութային "Արարատ" Կազմակերպության ամառային աշխատանքներին որպես երգի և երաժշտության ուսուցչուհի:

Ներկայումս Տորոնտոյի համալսարանի "Մաստր Քորալ"-ի և "Վումենս Քւռուս"-ի երգչախմբերի անդամ եմ և սույն խմբերի հետ համերգներ եմ ունեցել Թորոնթոի տարբեր դահլիճներում:

Նախասիրություններ`

- Սիրում եմ ընթերցանությունը արվեստի, հոգեբանական, գրականության և այլ բնագավառներում:
- Գնահատում եմ գեղանկարչական արվեստը և բազմիցս եմ հաճախում ժամանակակից նկարչության ցուցահանդեսներին:
- Հետաքրքրված եմ նաև կինոարվեստով ուրև դիտում եմ տարբեր բնագավառների կինոարվեստի ժապավեններ:

Այստեղ սովորում են
Հրանտ Բաբայան

Քաղաքագիտություն և եվրոպագիտություն

Վարդան Եսայան

Պատմություն

Արսեն Թումանյան

Կիրառական ծրագրավորում

Back to top