ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Արևելագիտություն

Ասպիրանտուրա

Անի Շահինյան

Ես փիլիսոփայություն և աստվածաբանություն եմ ուսանում Օքսֆորդի համալսարանում։ Մինչ ուսումն Օքսֆորդում` աշխատել եմ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունում` իմ մասնակցությունն ունենալով մարդկային թրաֆիքինգի և քրեական քաղաքացիական իրավունքների դեպքերի ուսումնասիրման և դատապարտման գործում։ Ֆեդերալ քրեական հետախուզությունից առաջ աշխատել եմ նաև կրթական իրավունքի ոլորտում։ ԱՆ֊ում աշխատելու ընթացքում ես զուգահեռներ հայտնաբերեցի ժամանակակից քաղաքացիական իրավունքների չարաշահումների և պատմության ընթացքում հայերի կրած անարգանքի և չարաշահումների միջև։ Աշխատանքն ԱՆ֊ում հայ քրիստոնեական իմ ինքնության և աղքատների ու ձայնազուրկների համար պայքարելու իմ ցանկության ուսումնասիրման և բացահայտման համապատասխան ուղի դարձավ։

Ծնվել եմ Հայաստանում և մեծացել Հարավային Կալիֆորնիայում։ Ծնողներիցս սովորել եմ հայ քրիստոնեական ժառանգությանս պատմությունը և ոգին։ Ավարտել եմ Կալիֆորնիայի համալսարանը Սանտա Բարբարայում 2007թ․՝ ստանալով փիլիսոփայության և հանրային քաղաքականության բակալավրի աստիճան և, միևնույն ժամանակ, ավարտելով մասնագիտական գրվածքի և խմբագրման չափազանց մրցակցային մի դասընթաց։ Ուսուցումս երկու եռամսյակ վաղ ավարտելուց անմիջապես հետո ես ընդունեցի հետազոտական աշխատանքի և զուգահեռաբար Սպիտակ տանը և, ավելի ուշ, Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում պրակտիկա անցնելու առաջարկը Կալիֆորնիայի համալսարանի (Վաշինգթոն, Կոլումբիայի շրջան) կենտրոնից։


Այստեղ սովորում են
Լևոն Հայկազյան

Մաթեմատիկա և համակարգչային գիտություն

Լևոն Աղազարյան

Մաթեմատիկական և հաշվողական ֆինանսներ

Սևագ Քազանդջյան

Գործադիր բիզնեսի կառավարում

Back to top