ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Հասարակական միջամտություն

Ասպիրանտուրա

Անի Մովսիսյան

Ծնվել եմ Երևանում 1990 թվականին: Հաճախել եմ Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցը: 2007 թ.` դպրոցն ավարտելուց հետո, ընդունվեցի Երևանի պետական համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտեցի 2011 թ.՝ ստանալով հոգեբանության բակալավրի կոչում: Նույն թվականին ընդունվեցի Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)՝ հանրային առողջություն ուսանելու նպատակով, որի համար ՀԱՀ-ն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ինձ շնորհեցին լիարժեք կրթաթոշակ:

Մասնագիտական գործունեությունս սկսել եմ ՀԱՀ-ում սովորելու տարիներին: Մասնավորապես, 2011-2013 թթ. աշխատել եմ հոգեկան առողջության հայեցակարգ մշակելու նպատակով կազմված աշխատանքային խմբում՝ Բաց հասարակության հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսավորման ներքո: Միևնույն ժամանակ որպես հետազոտական խմբի անդամ աշխատել եմ ՀԱՀ-ի hանրային առողջության դպրոցի շրջանակներում հիմնադրված Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնում:

ՀԱՀ-ն ավարտեցի 2013 թ. և մեկ տարվա մագիստրոսական ծրագրով ընդունվեցի Օքսֆորդի համալսարան: Բաց հասարակության հիմնադրամն ինձ շնորհեց լիարժեք կրթաթոշակ՝ Օքսֆորդի համալսարանում ապացուցողական հասարակական միջամտության այս մագիստրոսական ծրագիրն ուսանելու նպատակով: 2014 թ. ավարտեցի Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով մագիստրոսի կոչում: Նույն թվականին Օքսֆորդի համալսարանն ինձ շնորհեց մասնակի Բարնետ կրթաթոշակ՝ որպես ասպիրանտ հետազոտությունս նույն ֆակուլտետում շարունակելու նպատակով: Ներկայումս աշխատում եմ ասպիրանտական թեզիս վրա, որն ուղղված է սոցիալական գիտություններում հետազոտական տվյալների որակի գնահատման հայեցակարգի վերամշակմանը:


Այստեղ սովորում են
Սոս Ավետիսյան

Ռուսագիտություն և արևելաեվրոպագիտություն

Լուսյա Մանուկյան

Կենսաբանություն

Լուսինե Շահմուրադյան

Բիզնեսի կառավարում

Back to top