ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Անի Հայկունի
Անի Հայկունի Ինքնակենսագրություն

Ես ծնվել եմ 1984 թ. նոյեմբերի 22-ին Կոտայքի մարզի Նաիրիի շրջանի Լուսակերտ ավանում (ներկայիս Արգել), Հայաստան։ 2001 թ. Ավարտել եմ Արգելի Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2001-2005 թթ. սովորել և ավարտել եմ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի անտառ-ճարտարագիտական գործ մասնագիտության բակալավրիատը, իսկ 2007 թ.՝ նույն հաստատության (վերանվանված՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան) միևնույն մասնագիտության մագիստրատուրայի բաժինը։

2009 թ. արժանացել եմ ԱՄՆ պետդեպարտամենտի Է. Մասկի մագիստրոսական կրթաթոշակին ու մեկնել Նյու Յորք, որտեղ 2011 թ. ավարտել եմ Նյու Յորքի պետական համալսարանի շրջակա միջավայրի ու անտառագիտության ֆակուլտետի բնական ռեսուրսների կառավարման ու քաղաքականության մագիստրատուրայի բաժինը։ Միևնույն ժամանակ Նյու Յորքի Սիրաքյուզի համալսարանի Մաքսվել դպրոցում սովորել եմ միջազգային հանրության ու ՀԿ կառավարում։

2007 թ. ի վեր աշխատել եմ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Armenia and WWF-Caucasus), Նյու Յորքի պետական համալսարանի հետազոտության հիմնադրամը (ԱՄՆ), Ադիրոնդաք էկոլոգիական կենտրոնը (ԱՄՆ), Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (Հայաստան), Կովկասի բնության հիմնադրամ ու Երևանում կանանց միջազգային միավորումը։ Նաև աշխատել եմ Երևանում ԱՄՆ դեսպանատան երիտասարդ ձեռներեցների տարածաշրջանային ծրագրում՝ որպես մենթոր։

2014 թ. եղբայրներիս հետ միասին համահիմնադրեցի Հայկունի ընկերությունը։ Միաժամանակ հանդիսանում եմ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Ռեսուրսների արդյունավետություն ու մաքուր արտադրություն ծրագրի սերտիֆիկացված փորձագետ։

Բացի շրջակա միջավայրի կառավարման, քաղաքականության ու համայնքային զարգացման բնագավառներում իմ մասնագիտական գործունեությունից, ակտիվորեն մասնակցել եմ նաև կանանց աջակցության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ծրագրերի։

Արժանացել եմ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Գրեգորի մրցանակը (ԱՄՆ), Հանրային ծառայությունում շրջանավարտների կարիերա մրցանակը (ԱՄՆ պետդեպարտամենտ/IREX), Ելենա Գաստալդոյի կրթաթոշակը (ILO, Italy), Ջեյ և Օլիվ Բենթլիի կրթաթոշակը (ԱՄՆ) և Կառլ Մ. Ռայզի կրթաթոշակը (ԱՄՆ)։

Ընդունվել եմ Օքսֆորդի համալսարանի բիզնեսի կառավարում բաժինը (2016-2017)։


Այստեղ սովորում են
Աստղիկ Պետրոսյան

Տիբեթյան և Հիմալայան Գիտություններ

Լևոն Հայկազյան

Մաթեմատիկա և համակարգչային գիտություն

Մարինե Արամյան

Հանրային Քաղաքականություն

Back to top