ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ծրագրերի և ձեռնարկությունների կառավարում

Մագիստրատուրա

Անի Բաբումյան Ղալեհ Մամականի

Անի Բաբումյանը ծնվել է Թեհրանում, 6 Հունվարի 1985 թվականին, բարձրագույն կրթություն ունեցող ընտանիքում: Նա մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ իր հայկական արմատները եղել են իր կյանքի առանցքային մասը: Նրա ծնողները երկուսն էլ եղել են Թեհրանի հայկական դպրոցների փոխ տնօրեն, և նրանք, եղել են և շարունակում են մնալ իրենց համայնքում շատ ակտիվ անդամներ, և հենց դա էլ պատճառներից մեկն էր որը խրախուսեց Անիին մեկնել հայրենիք իր ուսումը շարունակելու:

2008 թվականին, նա ավարտել է իր ուսումը Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիաից սովորելով “Դիզայն և Դեկորատիվ արվեստներ” (Բակալավր և Մագիստրատուրա): Անմիջապես ավարտելուց հետո նա աշխատանքի առաջարկ է ստանում Երևանում որպես ինտերիերի դիզայներ Էփիջի Լէբս Էյէմ ընկերությունում: Այստեղ վերջին չորս տարիների ընթացքում, նա աստիճանաբար տեղափոխվում է շինարարական մենեջերի ասիստենտի պաշտոնի, նպաստելով կառուցել Սիմոնյան Կրթական Հիմնադրամի նախագիծ` “Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոն”-ը: Այս բարեգործական կազմակերպության նպատակը Հայաստանի ապագա սերունդին ստեղծագործական հմտությունները զարգացնելու միջավայր և միջոցներ տրամադրելն է, նրանց արդար առիթ տալով մրցելու իրենց համատարիքների հետ միջազգային մակարդակով:

Անին ստացել է առաջարկ University College London (UCL)-ից Սեպտեմբեր 2012 ուսումնական տարվա համար: Նա ընտրել է “Project and enterprise management MSc” կուրսը, որորվհետեվ նա ուզում է ամրապնդել իր ներկա պրոֆեսիոնալ փորձառությունը, ակադեմիական հիմքով:

Իր աշխատանքի և նվիրվածության միջոցով, նա երազում է իր ներդրումն ունենալ բարելավելու այն հասարակությունը որտեղ նա ապրում է:


Այստեղ սովորում են
Հրանտ Դավթյան

Տնտեսական քաղաքականություն

Դիանա Հովակիմյան

Միջազգային հանրային քաղաքականություն

Արման Հովակիմյան

Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա

Back to top