ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Անդրեյ Սիմոնյան

Ես ծնվել եմ 1988 թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում: Իմ ծնվելուց կարճ ժամանակ անց իմ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Կրասնոդար քաղաք, իսկ այնուհետ վերջնականապես բնակություն է հաստատել Մոսկվայում: Ես մեծացել եմ որպես բազմակողմանի հետաքրքրություններ ունցող երեխա՝ սկսած երաժշտությունից մինչև սպորտ. եղել եմ ֆուտբոլի և վոլեյբոլի հիմնական թիմի կազմում, հաճախել դաշնամուրի դասերի՝ բարձր առաջադիմությամբ ավարտելով տեղի երաժշտական դպրոցը:

2005 թ. ընդունվեցի Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան՝ մասնագիտանալով օրենքի և անգլերենի բնագավառում, և ուսման վերջին տարիներին միացա միջազգային իրավաբանական ընկերության մոսկովյան գրասենյակին: Ընկերությունում աշխատելուց երկու տարի անց ընդունվեցի Քորնելի իրավաբանական դպրոց՝ իրավաբանի մագիստրոսական ծրագրով սովորելու, իսկ ավելի ուշ լիցենզավորման քննություն հանձնեցի Նյու Յորք նահանգում իրավաբանությամբ զբաղվելու համար:

Վերադառնալով իմ իրավաբանական ընկերություն՝ շարունակեցի իրավաբանական կարիերան կարճ ժամանակահատվածով, բայց աստիճանաբար հասկացա իմ աճող կիրքը բիզնեսի բնագավառի նկատմամբ: Արդյունքում ես որոշեցի ի մի բերել կարողություններս և ստանալ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան ֆինանսների ոլորտում կարիերա սկսելու համար: 2016 թ. վերջին ես սկսեցի սովորել Չիկագոյի Համալսարանի Բյուսի անվան բիզնես դպրոցում։


Այստեղ սովորում են
Անաստասիա Ծատուրյան

Հասարակական գիտություններ

Կիմ Ավանեսյան

Բիզնեսի կառավարում

Back to top