ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆիզիկա

Բակալավրիատ

Էնդրյու Իլիթալո

Ծնվել եմ 1995 թվականին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Ստիլվաթեր քաղաքում և ողջ մանկությունս այնտեղ են անցկացրել։ Դեռևս դպրոցական վաղ հասակում մեծ հետաքրքություն եմ ցուցաբերել մաթեմատիկայի և գիտությունների հանդեպ և դպրոցից դուրս հավելյալ ժամանակ տրամադրել մաթեմատիկայի և գիտական ծրագրերի ուսումնասիրության համար։

Ավագ դպրոցում էի սովորում, մոտակայքում գտնվող հայկական եկեղեցին մշտական քահանա ունեցավ, ու իմ հայ մայրիկն ինձ արմատներիս ավելի մոտեցնելու հնարավորությունը բաց չթողեց։ Եկեղեցում էր, որ ես դարձա փոքր, բայց ուժեղ հայկական համայքի անդամ, ծառայեցի խորանում, հայերենի դասերի հաճախեցի, և իմ ընկերոջ հետ միասին Ամերիկայի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպության (ACYOA) կրտսեր մասնաճյուղ հիմնեցինք Մինեսոտայում։ Նյու Յորքի Սուրբ Ներսես հայկական ճեմարանում ողջ աշխարհի հայ երիտասարդների հետ միասին մասնակցել եմ ամառային համաժողովների։ Ավագ դպրոցում էի, երբ առաջին անգամ Հայաստան այցելեցի ընտանիքիս հետ, իսկ դրանից հետո Հայաստան եկա Ֆուլլեր տնաշինական կազմակերպության հետ։ Հիմա սովորում եմ հայերեն: Նաև ստացել եմ Հայ եկեղեցու կիսասարկավագի աստիճան։ Այժմ` Սթենֆորդում սովորելու ընքացքում, անդամակցում եմ Սթենֆորդի հայ երիտասարդների կազմակերպությանը, ինչպես նաև ծառայում Կուպերտինոյի Սուրբ Անդրեա հայկական եկեղեցու խորանում։

Հետաքրքրվում եմ նաև երաժշտությամբ, մաթեմատիկայով և գիտություններով։ Ավագ դպրոցում նվագել եմ սաքսոֆոն և հիմա էլ Սթենֆորդի փողային գործիքների նվագախմբում եմ նվագում։ Իմ հետաքրքրասիրությունը մաթեմատիկայի հանդեպ ավելի աճեց, երբ սկսեցի մասնակցել ավագ դպրոցի մաթեմատիկայի մրցույթներին, որոնց ընթացքում մրցել եմ ազգային մրցաշարերում, ինչպիսիք են AIME-ն, ARML-ը, և HMMT-ն։ Աշխատել եմ նաև գիտական ծրագրերի վրա և իմ առավել հաջողված ծրագրերն ինձ բերել են միջազգային մրցաշարերի ISEF և I-SWEEEP։ Իմ ամենասիրելի ծրագիրը Մինեսոտայի ցուրտ շրջաններում էներգիա խնայելու համար պատուհանի նախագիծն էր, որի համար և արտոնագիր ստացա։ Սթենֆորդում սովորում եմ ֆիզիկա և քիմիական ինժեներություն ու ոգևորված եմ նոր նվաճումների ակնկալիքով։


Այստեղ սովորում են
Անի Մովսիսյան

Առողջապահություն

Նարեկ Թովմասյան

Համատեղ աստիճան

Back to top