ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Կառավարում

Մագիստրատուրա

Անդրանիկ Մնացականյան

Ծնվել եմ 1989 թ. հոկտեմբերի 30-ին Երևանում: 2006 թ. գերազանցության ոսկե մեդալով ավարտել եմ թիվ 172 միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: 2010 թ. գերազանցության դիպլոմով ավարտել եմ բակալվրիատը և ընդունվել նույն ֆակուլտետի մագիստրատուրա:

2011 թ.-ից աշխատել եմ «Ernst & Young» ընկերությունում և հանձնել ACCA որակավորման քննություններ: 2011 թ. ամռանը Պրահայում մասնակցել եմ մակրո և միկրոտնտեսագիտությանը վերաբերող երկամսյա խորացված դասընթացի: Հեղինակ եմ 7 գիտական հոդվածների և 2 մեթոդաբանական ժողովածուների, որոնք վերաբերում են փոխկապակցությունների ռեգրեսիոն վերլուծություններին:

2012 թ. ընդունվեցի Լոնդոնի համալսարանական քոլեջ երկու տարբեր ծրագրերով, որոցից ընտրեցի կառավարումը:

Այժմ ես կառավարման դասընթաց եմ վարում Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Ինչպես նաև Արցախի 2014-2018 թթ. բյուջեի զարգացման ծրագիրը մշակող հետազոտական խմբի անդամ եմ: Ես ներգրավված եմ նաև «RVVZ» հիմնադրամի՝ Դիլիջանում իրականացվող նախագծերից մեկում, որի նպատակն է տուրիզմի և Դիլիջանի միջազգային դպրոցի մերձակայքում իջևանատների շուկայի զարգացումը:

Համոզված եմ, որ «Լույս» հիմնադրամի ծրագրերն իրենց տեսանելի արդյունքները կտան՝ նպաստելով կայուն և զարգացող հասարակության ձևավորմանը:


Այստեղ սովորում են
Անահիտ Գալստյան

Մարդու իրավունքներ

Էմմա Սարգսյան

Միջազգային հանրային քաղաքականություն

Ներսես Աղաբաբյան

Իրավագիտություն

Back to top