ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆինանսների մաթեմատիկա

Մագիստրատուրա

Համազասպ Շահումյան
Ծնվել եմ Երևանում 1989 թ.: Կարճ ժամանակ անց ծնողներս ավարտեցին Երևանի պետական բժշկական համալսարանը ու մեկնեցին Մոսկվա` կրթությունը շարունակելու նպատակով: Մանկությունս անցել է պապիկիս ու տատիկիս հետ Հայաստանում` Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղում:

5 տարեկան հասակում պապիկս ինձ սովորեցրեց գրել ու կարդալ հայերեն և ռուսերեն, իսկ ավելի ուշ ծանոթացրեց տրամաբանության և մաթեմատիկայի հիմունքներին:

7 տարեկանում տեղափոխվեցի Մոսկվա ու սկսեցի միջնակարգ դպրոց հաճախել: Դպրոցում հետաքրքրվում էի մաթեմատիկայով, մասնավորապես թե ինչպես է կարելի այն օգտագործել իրական համաշխարհային խնդիրներ լուծելիս` հատկապես ուշադրություն դարձնելով համակարգիչների և տնտեսագիտության ոլորտներին: Միջնակարգ դպրոցում սովորելու վերջին տարիներին մասնակցել եմ մի շարք գիտական մրցույթների: Տեղական մրցույթի շրջանակներում արժանացել եմ առաջին մրցանակին, ապա մասնակցել եմ Մոսկվայում նույն առարկայից կայացած մրցույթի: Հաղթելով Մոսկվայի և համառուսաստանյան տնտեսագիտական օլիմպիադայում` պարգևատրվել եմ նախագահի կրթաթոշակով և առանց քննությունների ընդունվել եմ Լոնդոնի տնտեսագիտական համալսարան` երկաստիճան ակադեմիական ծրագրով: Համալսարանում ուսանելու տարիներին շարունակեցի զբաղվել մաթեմատիկայով`թեև իմ մասնագիտացումը տնտեսագիտությունն էր, իսկ ծրագին էլ` բավականին ծավալուն:

Բազմաթիվ դասախոսություններ եմ անցել հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն առարկաներից, իսկ ավելի ուշ ես սկսեցի ուսումնասիրել չափման տեսություն ու ստոխաստիկ վերլուծություն: Այս կերպ մեծացավ հետաքրքրությունս տարատեսակ երևույթներ ուումնասիրող մաթեմատիկայի բնագավառի հանդեպ:

Ինչպես ուսումնասիրության ցանկացած այլ ոլորտ, մաթեմատիկան ևս աննկարագրելի գրավիչ է, սակայն հատկապես դրա կիրառության լայն հնարավորություններն են այն նշանակալի դարձնում:

Մաթեմատիկան լայնորեն կիրառվում է փորձարարական ֆիզիկայում` փորձերի արդյունքների վերլուծության համար, բժշկության մեջ` դեղերի ստուգման նպատակով, իսկ վերջին տասնամյակներում ստոխաստիկ վերլուծությունը հատկապես մեծ կարևորություն ստացավ տնտեսագիտության և ֆինանսների ոլորտների համար: Օրինակ` կենտրոնական բանկերը կիրառում են ստոխաստիկ տարբերակման հավասարումների համակարգը` վերլուծելու տարադրամի իրականացվելիք քաղաքականության ազդեցությունը, իսկ մասնավոր բանկերը այն կիրառում են ածանցյալ գնահատման, ալգորիթմային առևտրի համար: Ժամանակակից տնտեսագիտության և ֆինանսների ոլորտները, ըստ էության, անհնար է պատկերացնել առանց ստոխաստիկ մոդելավորման նշանակալի ազդեցության: Քանի որ հետաքրքրվում էի տնտեսագիտությամբ, ֆինանսներով և մաթեմատիկայով, որոշեցի դիմել Կոլումբիայի համալսարանի ֆինանսների մաթեմատիկայի մագիստրոսական ծրագրին:

Այստեղ սովորում են
Արին Ա. Բալալյան

Համաճարակաբանության

Ժոզեֆ Հակոբյան

Անգլերենի ուսուցում

Հայկ Սարգսյան

Իրավագիտություն

Back to top