ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ռուսագիտություն և արևելաեվրոպագիտություն

Մագիստրատուրա

Ամալյա Խաչատրյան

Գերազանցությամբ ավարտելով Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը եւ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանը` վերջին տաս տարիների ընթացքում ես աշխատել եմ ամենատարբեր հաստատություններում, այդ թվում` Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում (ՄԱԿ), Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House, London), ԱՄՆ պետդեպարտամենտի Փրոջեքթ Հարմոնի միջազգային կազմակերպությունում:

Բոլոր այս կառույցներում ես խորհրդատվական գործունեություն եմ ծավալել, աշխատելով Հայաստանի եւ արտերկրի պետական եւ մասնավոր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հետ` միջազգային հարաբերությունների, համաշխարհային տնտեսության, արտաքին քաղաքականության եւ ֆինանսների ոլորտին վերաբերող մի շարք հարցերի լուծման շուրջ:

Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի եմ անցել Միավորված ազգերի կազմակերպությունում, որտեղ աշխատում էի ՄԱԿ-ի Մշտական համակարգողի եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչություն Ներկայացուցչի հետ` Հայաստանի եւ տարածաշրջանի զարգացմանն ու գերնպատակների իրականացմանն ուղված ծրագրերի վրա: ՄԱԿ-ում աշխատելու տարիներին զբաղվում էի նաեւ երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումների ուսումնասիրությամբ` դրանց մասին զեկույցներ եւ խորհրդատվական փաստաթղթեր ներկայացնելով ՄԱԿ-ի Մշտական համակարգողին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ այլ կառույցների ղեկավարներին եւ իրենց աշխատանքային թիմերին:

Այնուհետ հրավիրվել եմ Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Chatham House)` ղեկավարելու վերջինիս Միջազգային տնտեսագիտության բաժինն ու համակարգելու իր լայնածավալ գիտահետազոտական գործունեությունը: Պատասխանատվություններիս անմիջական ոլորտում էին մեծածավալ գիտական աշխատանքների իրականացումը, բաժնի գերակայությունների եւ զարգացման ստրատեգիական ուղղությունների պլանավորումը, ծրագրերի ֆինանսավորման ապահովումն ու վերահսկումը, ինչպես նաեւ Chatham House-ի եւ միջազգային այլ կառույցների առաջատար մասնագետների, բարձրաստիճան քաղաքական գործիչների, գիտնականների, բիզնեսի եւ զանգվածային լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ քննարկումների ու դրանց հաջորդող հրատարակությունների աշխատանքների համակարգումը:

2011 թվականին ընդունվել եմ Օքսվորդի համալսարան` փիլիսոփայական գիտությունների մագիստրոսի աստիճան ստանալու համար: Այժմ ուսումնասիրում եմ Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային միության երկրների քաղաքական եւ տնտեսական զարգացմանն առնչվող հարցերը:


Այստեղ սովորում են
Սևագ Քազանդջյան

Գործադիր բիզնեսի կառավարում

Կարինե Վան

Երաժշտագիտություն

Ռամոն Պողոսյան

Ռադիոկենսաբանություն

Back to top