ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Շրջակա միջավայր և կայուն զարգացում

Մագիստրատուրա

Ալլա Բերբերյան

Մասնագիտական ձգտումներս եւ բազմամյա աշխատանքային փորձն ինձ բերեցին շրջակա միջավայրի պահպանության, միջազգային եւ կայուն զարգացման քաղաքականության ոլորտ:

2004 թ. ստացել եմ բակալավրի կոչում` գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը` անգլերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ: 2006 թ. ավարտել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը` ուսմանս ընթացքում ստանալով գերազանցության կրթաթոշակ: Ամերիկյան համալսարանում մասնակցել եմ նաեւ «Բնապահպանական գիտություն և պահպանություն» ընտրովի դասընթացին, որը որոշիչ դեր ունեցավ մասնագիտական ապագա հետաքրքրություններիս առումով: Այս ծրագրով ուսանելու ընթացքում երկու ամիս աշխատել եմ նաև ԱՄՆ Ռայսի hամալսարանում` որպես կամավոր գիտաշխատող:

Ավարտելուց հետո աշխատել եմ տարբեր հասարակական կազմակերպություններում, այդ թվում` «Հայաստան ծառատունկ ծրագիր» բարեգործական հիմնադրամում, որտեղ 2009-2011 թթ. զբաղեցրել եմ բնապահպանական կրթական ծրագրի ղեկավարի պաշտոնը: Աշխատանքս առնչվում էր Հայաստանի քաղաքային և գյուղական տարբեր համայնքների, ինչպես նաեւ բազմաթիվ դպրոցների թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ի հայկական համայնքում:

2012-ին ավարտել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի բնապահպանութան և կայուն զարգացման մագիստրոսական ծրագիրը: Հայաստան վերադառնալով` աշխատանքի եմ անցել «Բնության համաշխարհային հիմնադրամի» երեւանյան գրասենյակում: Այժմ աշխատում եմ որպես կենսաբազմազանության ծրագրի կայուն կառավարման փորձագետ «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունում» (GIZ):


Այստեղ սովորում են
Ամալյա Ղուկասյան

Դեմոկրատիա և դեմոկրատացում

Ներսես Աղաբաբյան

Իրավագիտություն

Կարեն Ենգիբարյան

Իրավագիտություն

Back to top