ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Համակարգչային գիտություն և ճարտարագիտություն 

Բակալավրիատ

Ալեքսանդրա Մարտիրոսյան

Ես ծնվել եմ Բոստոնում (ԱՄՆ, Մասաչուսեթս) 1998 թ.: Իմ ծնողները տեղափոխվել էին Հայաստանից Միացյալ Նահանգներ իմ ծնվելուց մի քանի տարի առաջ: Այժմ ես պատրաստվում եմ ավարտել Վինչեստերի (Մասաչուսեթս) դպրոցը և շարունակել իմ ուսումը համալսարանում համակարգչային գիտության գծով:

Փոքր տարիքում ես սիրում էի ծրագրավորել և համակարգչի վրա ստեղծում էի հասարակ խաղեր և դպրոցական գրաֆիկներ: Ավագ դպրոցում իմ հետաքրքրությունը դարձավ ավելի լուրջ, և ես հիմնեցի մեր դպրոցում համակարգչային գիտության խումբ: Այնտեղ մենք լուծում ենք ծրագրավորման խնդիրներ և մասնակցում տարբեր մրցույթների: Իմ մասնակցությունը Technovation Challenge մրցույթում նպաստեց բացահայտնելու համակարգչային գիտության դերը իրական խնդիրների լուծման ասպարեզում: Technovation Challenge մրցույթում մեր թիմը գրել էր բջջային հեռախոսների համար ծրագիր, որ օգնի դպրոցական մարզիկերի մոտ հայտնաբերել ուղեղի ցնցման առկայությունը:

Ծրագրավորումից բացի, իմ հետաքրքրությունը երաժշտությունն է: Ես նվագում եմ դաշնամուր և սովորում եմ դասական վոկալ: Սիրում եմ ելույթ ունենալ ինչպես մենակ, այնպես էլ համույթում` ուրիշ երաժիշտների հետ: Իմ ռեպերտուարի զգալի մասը (դաշնամուր և վոկալ) կազմում են Հայկական կոմպոզիտորների գործերը: Ինձ միշտ թվում է, որ ես հատուկ կապ ունեմ Հայաստանի հետ, հատկապես` երբ երգում կամ նվագում եմ հայկական երաժշտություն: Ես նվագել եմ Բաբաջանյանի «էլեգիա» (այստեղ) ստեղծագործությունը և Խաչատրյանից պարեր «Սպարտակ» և «Գայանե» բալետներից: Երգել եմ Կոմիտասի, Բաբաջանյանի, Վարդազարյանի և ուրիշների գործերը: Բոստոնի Հայկական ռադիոն հաղորդել է իմ կատարմամբ Կոմիտասի «Քելեր-Ցոլեր» (այստեղ) և «Կաքավիկ» երգերի գրանցումը:

Ես սիրում եմ նաև կարդալ, ճանապարհորդել, այցելել համերգներ, թատրոններ և խաղալ սեղանի թենիս, բադմինտոն և ուրիշ խաղեր: Մեծ հաճույքով ժամանակ եմ տրամադրում իմ կրտսեր եղբորը:


Այստեղ սովորում են
Ռոբերտ Դավթյան

Ֆինանսներ

Նարեկ Դշխունյան

Համակարգչային գիտություն և մոլեկուլային կենսաբանություն

Գոռ Զաքարյան

Բիզնեսի կառավարում

Back to top