ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Կառավարում

Մագիստրատուրա

Ալենտինա Վարդանյան

Ես` Ալենտինա Վարդանյանս, ծնվել եմ ՀԽՍՀ-ում` քաղաք Չարենցավանում, 1988 թ.-ի հունվարի 1-ին: Երեք տարի ապրելով հայրենիքում` ծնողներիս հետ արտագաղթել եմ ԱՄՆ` Լոս Անջելես: Ամերիկա գաղթելիս ծնողներս սովորեցրին ինձ կայուն և կարգապահ աշխատանքային էթիկա` պնդելով սակայն, որ կրթությունն է ավելի կարևոր: Ընտանիքիս պատմությունը ոգեշնչեց ինձ և դրդեց այն մտքին, որ կրթությունը կազմում է հաջողության և առաջխաղացման ճանապարհի մեծագույն մասը: Դեռևս վաղ հասակից ծնողներս խրախուսեցին իմ ակտիվ ներգրավվածությունը հայ համայնքին: Նրանք քաջալերեցին, որ հետևեմ հայ մշակույթին, գրականությանը, մասնակցեմ ասմունքի, պարի, երաժշտության հետ կապված միջոցառումների, և դրա հետ մեկտեղ ուղևորություններ կատարեմ դեպի մայր հայրենիք, որ հայկական ոգին միշտ ինձ մեջ լինի: Իմ մանկության հուշերից տպավորվել է այն պահը, երբ ես չորս տարեկանում արտասանեցի առաջին հայկական հեռուստաժամում և երբ որպես մենակատար պարով հանդես եկա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում:

Իմ ուսանողական տարիներին UCLA-ում մասնակցում էի Bruin Leaders Project-ին և կարևոր դեր էի ստանձնում, ինչը բարձրացրեց առաջնորդի իմ կարողությունները: Որպեսզի զարգացնեմ իմ առաջնորդական կրթության ունակությունները, սկսեցի խորհրդատու աշխատել UCLA-ի կարիերայի և կրթության կենտրոններում: Դրա հետ մեկտեղ կամավոր աշխատանք էի կատարում կարիքավոր երեխաների տարրական դպրոցում: 2010 թ. հունիսին ավարտեցի UCLA՝ ստանալով հոգեբանության և կրթության բակալավրի կոչում:

Ավարտելուց հետո ընդունվեցի Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան՝ ստանալու մագիստրոսի աստիճան կրթության կազմակերպման և ղեկավարման ֆակուլտետում: Համալսարանում բազմաթիվ հնարավորություններ կային կրթության գործնական փորձերի համար: Այդ տարվա ընթացքում մասնակցեցի երկու ազգային կոնֆերանսների Մանհեթենում և Ֆիլադելֆիայում: Դրա հետ մեկտեղ պրոֆեսորիս և հասակակիցներիս հետ սկսեցինք ծառայության ծրագրեր՝ օգնելու համայնքի ավագ դպրոցի աշակերտներին: 2011 թ. մայիսին ավարտեցի Կոլումբիայի համալսարանը՝ «Աշխուժացնել կրթության փորձը ուսանողների համար և զարգացնել հասարակությունը՝ բարձրագույն կրթության միջոցով» թեզի թեմայով:

Քսաներեք տարեկան հասակում վերադառնալով Լոս Անջելես՝ սկսեցի իմ մասնագիտական կարիերան՝ որպես ակադեմիական խորհրդադու և դասախոս: Երբ աշխատում էի Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում, հիմնադրեցի ուսանողների զարգացման երկու ծրագիր: Այս ծրագրերը չափազանց օգնեցին ուսանողներին և զարգացրին ուսուցման համակարգը: Օգնելով ուսանողներին՝ բացահայտեցի ակադեմիական և հոգեբանական խոչընդոտներ: Այդ ծրագրերը նաեւ ընդլայնեցին ուսանողների կրթական փորձը և լիովին վերափոխեցին ուսանողական մշակույթը: Այդ չորս տարիների ընթացքում դարձա Հայ ուսանողական ասոցիացիայի ֆակուլտետի խորհրդատու և առաջին կուրսի ուսանողներին դասավանդեցի քննադատական մտածողութուն: Ուսանողների հետ սերտ փոխհարաբերություններ ունենալը մեծ նշանակություն ունի իմ կյանքում: Աշխատանքային փորձս ցույց է տվել, որ հնարավոր է սովորեցնել և կրթական խորհուրդ տալ՝ փոխակերպելով դասարանների և սովորական ուսուցման միջավայրերի սահմանները:

Ներգրավվածությունն ուսանողների կյանքում՝ որպես խորհրդատու և դասախոս, ինձ թույլ է տվել զարգացնել իմ առաջնորդական ունակությունները և վերլուծական հմտությունները: Ինտելեկտուալ անկախությունը և ազատությունը թե՛ դասարանում, և թե՛ համալսարանական մակարդակում ուժեղացրին իմ հետաքրքրությունը՝ հետազոտելու կազմակերպչական հոգեբանությունը ղեկավարության ոլորտում: Ավելի կոնկրետ՝ ես հետաքրքված եմ նրանով, թե ինչպիսի առաջնորդներ, տնօրեններ և կառավարիչներ կարող են մղել ստեղծագործական վարքագծի: Որպես առաջին քայլ դեպի PhD, ուսումս շարունակում եմ Քեմբրիջի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում՝ ուսումնասիրելով սոցիալական հոգեբանության մագիստրոսի ծրագիրը: Հոկտեմբերից շարունակելու եմ ուսումս՝ որպես PhD, Քեմբրիջի համալսարանի բիզնեսի ֆակուլտետում: Ավարտելուց հետո հույս ունեմ ստացածս գիտելիքները ներդնել զարգացած ընկերություններում (ինչպիսին են Apple-ը և Google-ը), զարգացած և զարգացող երկրներում և, իհարկե, Հայաստանում ու Արցախում:


Այստեղ սովորում են
Լուսինե Մանուկյան

Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն

Սաթենիկ Միրզոյան

Տեխնոլոգիական քաղաքականություն

Արմինե Բագիյան

Զարգացման գիտություններ

Back to top