ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Ալեքսանդր Հարությունյան

Ես ծնվել եմ Երեւանում 1987 թվականին:

2004 թ. ավարտել եմ «Անանիա Շիրակացի» ճեմարանը եւ ընդունվել Երեւանի պետական hամալսարանի ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ֆակուլտետ: Ուսման 3-րդ կուրսից ընդգրկվել եմ Սինոփսիս Արմենիա ուսումնական ծրագրով աշխատող խմբի կազմում: Բակալավրի կոչման եմ արժանացել 2008 թվականին:

Չնայած ուսումս մագիստրոսկան ծրագրով շարունակելու առաջարկին` որոշեցի նախ ծառայել բանակում: Զինվորական ծառայության երկու տարիների ընթացքում արժանացել եմ տարբեր պարգևների եւ ծառայության ավարտին ստացել լեյտենանտի կոչում: Բանակում ես վերջնականապես ընկալեցի կրթության իրական արժեքը և անհրաժեշտությունը: Ծառայությանը զուգընթաց պատրաստվեցի քննություններին և ընդունվեցի Հայաստանի ամերիկյան համալսարանի համակարգչային և տեղեկատվական գիտության ֆակուլտետի մագիստրատուրա:

ՀԱՀ-ում ակտիվորեն մասնակցել եմ արտաուսումնական միջոցառումներին: Երկու տարի անընդմեջ եղել եմ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:

Ուսանելուն զուգընթաց աշխատել եմ լրիվ դրույքով և ուսմանս ավարտին ունեի մենեջերի ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ տարբեր ոլորտներում:

2012 թ. ստացել եմ <<Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենամյա կրթական պարգև ՏՏ ոլորտում>> մրցանակը, դարձել եմ Հայաստանի <<Երիտասարդական խորհրդարանի>> պատգամավոր եւ ընդունվել եմ Քեմբրիջի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետ:


Այստեղ սովորում են
Անահիտ Սողոյան

Ֆինանսներ

Back to top