ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Ակսել Մովսիսյան

«Լույս» հիմնադրամի աջակցությամբ 2012-2013 թթ. ես հնարավորություն ունեցա սովորելու Լոնդոնի կայսերական քոլեջի բիզնեսի կառավարման ծրագրով: Ուսումնառությունն ինձ թույլ տվեց Լոնդոնում աշխատանքային փորձ ձեռք բերել եւ հետաքրքիր ծանոթությունների լայն շրջանակ ստեղծել:

Ուսմանս ավարտին ես իմ աջակցությունն եմ ունեցել Լորդ Դարզիի (Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար) հիմնադրած առողջապահական սկսնակ մի ընկերության մարքեթինգային քաղաքականություն մշակման գործում, ղեկավարել եմ «Շոտլանդիայի թագավորական բանկի» կանխիկ միջոցների կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքային ծրագիրը, ինչպես նաեւ մասնակցել եմ «Financial Conduct Authority»-ի կողմից Մեծ Բրիտանիայի ներդրումային ընկերությունների շրջանում Basel III (հետճգնաժամային ֆինանսական ամենալայնածավալ բարեփոխումը Եվրոպայում) ծրագրի ներդրման աշխատանքերին:

Մինչեւ Լոնդոն մեկնելը շուրջ վեց տարի աշխատել եմ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության եւ ֆինանսական հետախուզության ոլորտներում: Այստեղ էլ ձեռք եմ բերել ինձ համար չափազանց կարեւոր աշխատանքային փորձ. իրականացրել եմ ֆինանսական ստուգումներ բազմաթիվ առեւտրային բանկերում, ինչպես նաեւ խորհրդատվություն եմ տրամադրել Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների իշխանություններին` բանկային հատվածում փողերի լվացման դեմ ճկուն համակարգի մշակման հետ կապված:

Բիզնեսի կառավարման ծրագրից բացի` տնտեսագիտության մագիստրոսի աստիճան եմ ստացել Երեւանի պետական համալսարանում, ավարտել եմ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դպրոցի որակավորման վեցամսյա ծրագիրը, ինչպես նաեւ` միջնակարգ գերազանց կրթություն ստացել ԱՄՆ-ում եւ Հայաստանում:

Կարծում եմ՝ հաջողակ եմ գտնվել`առանց երբեւէ վճարելու ստանալով լավագույն կրթությունը: Ասում են, որ առանց ազդեցիկ բարեկամների («քավոր- խնամի» ծանոթության շրջանակի) հաջողության հասնելն անհնար է: Լիովին համամիտ եմ. ինքս ճանաչում եմ մի շատ ազդեցիկ մարդու`... Տեր Աստծուն: Հավատացե՛ք հրաշքների, աղոթե՛ք, եւ ամեն ինչ կստացվի:


Այստեղ սովորում են
Հովան Հակոբյան

Ֆինանսներ

Վիտալի Ավագյան

Կառավարման հետազոտություն

Սաթենիկ Ջրբաշյան

Ռիսկերի կառավարում և ֆինանսական ինժեներիա

Back to top