ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Համեմատական տնտեսություն և քաղաքականություն

Մագիստրատուրա

Ադրինե Մարտիրոսյան

Ծնվել եմ Հայաստանում`քաղաք Երևանում, 1990 թ.: Իմ հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքական տնտեսագիտությունը, միջազգային հարաբերությունները և օտար լեզուները: Օտար լեզուներ սովորելու հանդեպ իմ սերը արտահայտվել է դեռևս մանկուց, և ներկայումս ազատ տիրապետում եմ ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, ինչպես նաև նախնական գիտելիքներ ունեմ արաբերեն, չեխերեն և պորտուգալերեն լեզուներից:

2006 թ. գերազանցությամբ ավարտելով թիվ 76 միջնակարգ դպրոցը` ուսումս շարունակել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: 2010 թ. ստանալով բակալավրի կոչում` շարունակել եմ ուսումս միևնույն ոլորտում և 2012 թ. ստացել մագիստրոսի կոչում` գերազանցությամբ ավարտելով միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետը: Ստացած դիվանագիտական կրթությունս կիրառել եմ 2012 թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում կատարած փորձաշրջանի ընթացքում, ինչն ինձ հնարավորություն տվեց անմիջականորեն ծանոթանալու մասնագիտական աշխատանքին և առօրյա գործունեությանը:

2011-ին «Լույս» հիմնադրամում անցած պրակտիկայի շրջանակներում փորձաշրջանի շրջանակներում մասնակցելով «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին, ինչպես նաև գիտակցելով որակյալ լիարժեք կրթություն ստանալու անհրաժեշտությունը` որոշեցի շարունակել ուսումս` հրավեր ստանալով Լոնդոնի համալսարանական քոլեջի համեմատական տնտեսագիտություն ու քաղաքականություն ծրագրից: Ծրագիրն ինձ հնարավորություն ընձեռեց ուսումնասիրելու անցումային տնտեսությունների տնտեսական քաղաքականությունը, խորը գիտելիքներ տվեց տնտեսական և քաղաքական գործընթացների էմպիրիկ վերլուծության բնագավառում և ընդլայնեց օտար լեզուների իմացությունս` մասնավորապես ավելացնելով չեխերենը` որպես նոր օտար լեզու: Այն նաև աննախադեպ փորձ հանդիսացավ առնչվելու բազմամշակութային միջավայրի հետ և սովորեցրեց ինձ մշտապես փնտրել դրական կողմեր կյանքում հանդիպած բոլոր դժվարություններում:

Ներկայումս աշխատում եմ որպես ծախսերի ազդեցության գնահատման փորձագետ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում»: Այս աշխատանքն ինձ հնարավորություն է տալիս համատեղելու ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ստացած կրթությունս և Լոնդոնի համալսարանական քոլեջի համեմատական տնտեսագիտության և քաղաքականության շրջանակներում ստացած գիտելիքները:

Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի զարգացման և բարգավաճման կարևորագույն նախապայմանն է լիարժեք և որակյալ կրթությունը, որը հնարավորություն կտա կառուցելու մեր երկրի լուսավոր ապագան:


Այստեղ սովորում են
Վահան Մարտիրոսյան

Մաթեմատիկա և տնտեսագիտություն

Իզաբելլա Հարությունյան

Քրեագիտություն

Արուս Կոզմանյան

Ծրագրային համակարգերի նախագծում

Back to top