ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Ադելաիդա Բաղդասարյան

Ծնվել եմ 1974 թ. Երևանում: Դեռևս դեռահաս տարիքից հետաքրքրված եմ եղել միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերով, այդ իսկ պատճառով սովորել և 1996 թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

Մի քանի sարի աշխատել եմ միջազգային և պետական կազմակերպություններում, այդ թվում` դասավանդել Երևանի էկոլոգիայի և իրավագիտության ինստիտուտում: Աշխատանքային բազմազան փորձ ձեռք բերելուց հետո որոշեցի նորից ուսանել` այս անգամ արդեն իրավաբանական գիտելիքներ ստանալու համար: 2006 թ. ընդունվեցի Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) և 2007 թ. ավարտեցի այն՝ ստանալով համեմատական իրավական ուսմունքների մագիստրոսի կոչում: ՀԱՀ ակադեմիական ծրագիրն ամբողջովին նոր և լայն պատկերացում տվեց այն խնդիրների շուրջ, որոնք առկա են մեր երկրում և կարող են հաղթահարվել օրենսդրական կամ կարգավորման բարեփոխումների օգնությամբ: Համեմատական տեսանկյունից օրենքների և ընդհանրապես իրավունքի այս իմացությունն օգնում է ինձ իմ ընթացիկ աշխատանքում` որպես ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով օգնական: Ի պաշտոնե ես զբաղվում եմ օրենքի գերակայության, բաց կառավարման և էթիկայի, կոռուպցիայի, փախստականների և այլ հարցերով:

2010 թ.-ից առ այսօր ՀԱՀ-ում վարում եմ «Մագիստրոսական թեզ» դասընթացը՝ աշխատելով աջակցել իմ ուսանողներին իրենց պրոֆեսիոնալ և ակադեմիական վերելքի գործում՝ թե՛իրավական գրագրություն առարկայի վերաբերյալ գիտելիքներ փոխանցելով և թե՛խորհուրդներով:

2013 թ. որոշեցի դիմել Հարվարդի իրավագիտության դպրոցի մագիստրոսական ծրագրին` նոր առարկաներ սովորելու, նոր հմտություններ և մշակութային փորձ ձեռք բերելու ակնկալիքով: 2014 թ. մարտին ստացա Հարվարդի համալսարանի հրավերը և ակնկալում եմ ստանալ աշխարհի լավագույն բուհերից մեկի լիարժեք գիտելիքներն ու նոր փորձը, որը վստահաբար կծառայեցնեմ իմ երկրի բարօրությանը կրթության և գործադիր ոլորտներում:


Այստեղ սովորում են
Հայկ Փիլոյան

Բիզնեսի կառավարում

Քրիստինա Առաքելյան

Փիլիսոփայություն

Քոլեթ Ղազարյան

Իրավագիտություն

Back to top