Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Սոնա Հունանյան

Սոնա Հունանյան
"Լույսի" կրթաթոշակառու
Լոզանի ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոց
Կիրառական մաթեմատիկա
Մագիստրատուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ծնվել եմ 1990 թ. Գյումրիում: 2001 թվականին ընդունվել եմ «Ֆոտոն» վարժարան: Վարժարանում սովորելու տարիներին տարբեր առարկաներից (մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա) մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների և հաջողություններ արձանագրել: Ցուցաբերելով բարձր արդյունքներ` 2007 թվականին ավարտել եմ վարժարանը գերազանցության ոսկե մեդալով:

    Նույն տարում ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (ԻԿՄ) ֆակուլտետ և 2011 թ. ստացել բակալավրի աստիճան:

    Ֆակուլտետում սովորելու տարիներին այս բնագավառում գիտելիքներս խորացնելու նպատակով հաճախել եմ «Հայկական ծրագրեր» ընկերության, այնուհետև նաև` “Sun Microsystems and Incubator” հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացներին:

    Լինելով Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական, դաստիարակչական (ՌՀԴ) ակումբի անդամ` ակտիվորեն ներգրավվել եմ մշակութային միջոցառումներում: Նաև դարձել եմ ԵՊՀ և ԻԿՄ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) անդամ:

    Այս տարի ընդունվել եմ Լոզանի ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բաժին: Կիրառական մաթեմատիկան գիտության կարևորագույն ճյուղերից մեկն է: Վստահ եմ, որ EPFL‐ում սովորելու տարիներին ձեռք բերած գիտելիքները, փորձը, ինչպես նաև կապերը կօգնեն ինձ ներմուծել նոր մտքեր և օգտագործել մաթեմատիկան Հայաստանի արդյունաբերության զարգացման գործում:

    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ