Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Սևադա Հովսեփյան

Սևադա Հովսեփյան
"Լույսի" կրթաթոշակառու
Շվեյցարիայի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտ
Նյարդային համակարգեր և համակարգչային վարպետություն
Մագիստրատուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ծնվել եմ 1989 թ. Երևանում: Դեռ վաղ հասակից ինձ հետաքրքրել է մաթեմատիկան՝ թվերի և տրամաբանության աշխարհը: Եվ զարմանալի չէր, որ վեցերորդ դասարանում ընդունվեցի Հայաստանի լավագույն դպրոցներից մեկը՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով թիվ 1 գիշերօթիկ դպրոցը: Ֆիզմաթում անցկացրած հինգ տարիները կարելի է համարել իմ կյանքի ամենաբեղուն ու հաջող տարիները: Այդ ընթացքում մասնակցել եմ բազում օլիմպիադաների՝ մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, ինֆորմատիկա, հայոց լեզու և պատմություն առարկաներից: Մասնակցել եմ հինգ միջազգային օլիմպիադաների, որոնցից երեքում շահել եմ բրոնզե մեդալ: Այս հաջողությունների և գերազանց առաջադիմության համար 2005-ին «Լավագույն աշակերտ» անվանակարգում պարգևատրվեցի նախագահական մրցանակով:

    2006 թ. գերազանցության ոսկե մեդալով ավարտելով դպրոցը՝ ընդունվեցի ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետ: Երրորդ կուրսում ընտրեցի մասնագիտացումս` մոլեկուլային ֆիզիկա (բիոֆիզիկա): Սա ֆիզիկայի այն բաժիններից է, որը հնարավորություն է տալիս հավասարապես զբաղվել և՛ տեսական ֆիզիկայով, և՛ փորձարարական ֆիզիկայով: Բացի այդ, բիոֆիզիկան, հիրավի, համարվում է կյանքի գիտություն, քանի որ հենց բիոֆիզիկայի շնորհիվ է գտնվելու բոլոր անբուժելի հիվանդությունների դեմ պայքարի միջոցը:

    Համալսարանում սովորելու ընթացքում գերազանց առաջադիմության համար 2008-ին արժանացել եմ ՀՕՖ-ի (Հայ օգնության ֆոնդ) մրցանակի «Լավագույն ուսանող» անվանակարգում: 2010 թ. գերազանցության “կարմիր” դիպլոմով ավարտելով բակալավրիատը՝ ընդունվեցի մագիստրատուրա` մոլեկուլային ֆիզիկայի ամբիոն:

    Ամենամեծ հաջողությունս, սակայն, 2011 թ.-ին էր. ընդունվեցի աշխարհի ամենալավ համալսարաններից մեկը՝ Շվեյցարիայի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտ (ETH Zurich): Ցյուրիխում մտադիր եմ սովորել Նյարդային համակարգեր և համակարգչային վարպետություն ծրագրով: Այստեղ ես կարող եմ լավագույն կերպով համադրել մաթեմատիկայի, ծրագրավորման և ֆիզիկայի իմ գիտելիքները: Ուսումն ավարտելուց հետո մտադիր եմ վերադառնալ Հայաստան և ստեղծել իմ սեփական գիտական խումբը, զբաղվել գերժամանակակից գիտությամբ՝ միևնույն ժամանակ կապեր պահապնելով աշխարհի առաջատար լաբորատորիաների հետ:

    Իմ կարծիքով հենց այսպիսի գիտական խմբերի շնորհիվ հայկական գիտությունը նոր շունչ կառնի, կբացվեն նոր ամբիոններ և ֆակուլտետներ: Այս ամենի շնորհիվ կզարգանա և՛ մեր գիտությունը, և՛ տնտեսությունը, և՛ Հայաստանի Հանրապետությունը:

    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ