Ծնվել եմ 1989 թ-ի ապրիլի 24-ին Երևանում։:
Նախնական կրթությունս ստացել եմ Գ. Հովսեփյանի անվան թիվ 30 դպրոցում, ապա 7-րդ դասարանից (2001 թ․) Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ Ճեմարանն ավարտելուց հետո ընդունվել եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետ (2005 թ․), որտեղ և ստացել եմ բակալավրի կոչում ֆիզիկայից և «Մանկավարժությունը ֆիզիկայում» մասնագիտությունից։
Բակալավրիատն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ Դյուքի համալսարանի ասպիրանտուրա՝ ֆիզիկա մասնագիտությամբ։:
Դյուքի համալսարանում սովորելու հետ միաժամանակ անցկացնում եմ լաբորատոր աշխատանքներ բակալավրիատի ուսանողների համար, ինչի համար և ստացել եմ մրցանակ՝ որպես 2009-2010 ուստարվա ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների լավագույն դասավանդող:
Ինձ համար շատ կարևոր է, որ հայ երիտասարդները կարողանան ստանալ արժանի կրթություն` առանց հայրենիքը լքելու, այդ պատճառով ես կաշխատեմ ավարտելուց հետո իմ ներդրումն ունենալ ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում։:
"Ազգի ապագան որոշվում է իր երիտասարդության ինքնագիտակցությամբ, որը ձևավորվում է` իրեն մատուցած կրթությանը համապատասխան:"