Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Սառա Շիրազյան

Սառա Շիրազյան
"Լույսի" կրթաթոշակառու
Սթենֆորդի համալսարան
Իրավագիտություն
Ասպիրանտուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր
    Ստացել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրի (2004) և մագիստրոսի (2006) կոչում: 2006թ-ին ավարտել եմ Լոնդոնի համալսարանը (London School of Oriental and African Studies և University College)` ստանալով միջազգային հանրային իրավունք մասնագիտացմամբ մագիստրոսի աստիճան:

    2008թ-ին մասնակցել եմ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի վերապատրաստման ծրագրին: Ներկայումս Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հայցորդ եմ (միջազգային իրավունք):

    Զբաղվել եմ գիտական գործունեությամբ Սթենֆորդի համալսարանում և Միջազգային և Համեմատական Իրավական Գիտությունների Սթենֆորդյան ծրագրի հետազոտող եղել: Վերջինիս շրջանակներում էմպիրիկ մեթոդոլոգիայով ուսումնասիրել եմ Հայաստանի քրեական իրավունքի բարեփոխումները, մասնավորապես քննության դրել այլընտրանքային պատժատեսակների կիրառման հետ կապված խնդիրները Հայաստանում:

    Ես Բաց հասարակության ինստիտուտի հետազոտող եմ, նաև դասավանդում եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում (Մարդու իրավունքների պաշտպանության միջազգայի մեխանիզմները և միջազգային իրավունքը):

    Համագործակցել եմ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես` Ամերիկյան իրավաբանների ընկերակցության, ԵԱՀԿ հայաստանյան ընտրությունների հետազոտման առաքելության, ԵԱՀԿ ռազմաքաղաքական ծրագրի և այլն:

    Իմ գիտական հետաքրքրության ոլորտներն են` Միջազգային հանրային իրավունք, միջազգային և համեմատական քրեական իրավունք, միջազգային առևտրային և բնապահպանական իրավունք, միջազգային դատարանների և տրիբունալների քաղաքականություն և այլն:
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ