Կրթաթոշակային դրամաշնորհների համար դիմելու գործընթացը
Համապատասխանության պայմանները
Դիմորդները պետք է լինեն ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենան հայկական արմատներ (խառնամուսնությունների զավակների համար)
"Լույս" հիմնադրամին դիմող ուսանողները պետք է լինեն ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենան հայկական արմատներ: Դիմորդները պետք է ներկայացնեն անձը հաստատող կամ այլ փաստաթուղթ, որ կապացուցի անմիջական հայկական արմատների գոյությունը: Խնդրում ենք ներկայացնել փաստաթղթեր, ինչպիսիք են ծննդյան, մկրտության կամ քաղաքացիության վկայականները, որոնք հավաստում են ուսանողի ծննդյան երկիրն ու ազգությունը:
Տարիքային պահանջներ
2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ դիմորդը պետք է լինի առնվազն 18, բայց՝ ոչ ավելի քան 40 տարեկան:
Պարտականություններ
"Լույս" հիմնադրամն ակնկալում է, որ ուսանողներն իրենց արդյունավետ ներդրումը կունենան աշխարհում եւ ողջունում է նրանց քաղաքացիական ակտիվ մասնակցությունը Հայաստանի կյանքում: ՙԼույս՚ հիմնադրամի ծրագիրն ակնկալում է, որ ուսանողները նշանակալի դերակատարում կունենան հասարակության բարելավման գործում: Սա անպայմանորեն չի ենթադրում աշխատանք հանրային սեկտորում, սակայն հիմք է տալիս, որպեսզի ուսանողները մտավոր ու բարոյական տեսակետից ունակ լինեն առաջնորդի դեր ստանձնել իրենց ընտրած ոլորտում, ինչպես նաեւ՝ աշխարհի տարբեր ծայրերում հպարտորեն ներկայացնել Հայաստանի մշակույթը՝ իբրեւ դեսպաններ:
Դիմորդներից կպահանջվի դրսեւորել ազնվություն, հետաքրքրություն եւ հարգանք այլոց հանդեպ, առաջնորդելու ունակություն եւ հասարակությանը օգտակար լինելու ձգտում: Նրանցից պահանջվում է.