Ծնվել եմ 1986 թ-ին Երևանում և սովորել այնտեղ մինչև վեցերորդ դասարան:
1998 թ-ին մեր ընտանիքը տեղափոխվեց Ալյասկա` ԱՄՆ, որտեղ էլ ավարտեցի միջնակարգ դպրոցը և ընդունվեցի Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ` նպատակ ունենալով ուսումնասիրել մարդու ուղեղը:
Տարիների հետ հետաքրքրությունս ավելանում է: Այժմ շարունակում եմ ուսումս Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի նյարդաբանության ասպիրանտական ծրագրում:
Բացի ուղեղի հետազոտությունից, սիրում եմ զբաղվել նկարչությամբ, պարով և ճանապարհորդել ամուսնուս հետ: