"Լույսի" կրթաթոշակառու
Սթենֆորդի համալսարան
Մաթեմատիկա և համակարգչային գիտություն
Բակալավրիատի 3-րդ կուրս
Ծնվել եմ 1990թ. Հայաստանի Մեծ Մասրիկ գյուղում, տնտեսագետի ընտանիքում: Շնորհիվ ծնողներիս` գրաճանաչ եմ դարձել արդեն հինգ տարեկան հասակում: Յոթ տարեկանից հաճախել եմ գյուղի տարրական դպրոց: Սիրածս առարկաներն էին հայոց լեզուն և հայ գրականությունը: Շատ լավ էի նաև մաթեմատիկայից, սակայն գրական արվեստից ավելի մեծ հաճույք էի ստանում, քան մաթեմատիկական խնդիրներ լուծելուց: Ուսումնական ծրագրից դուրս մեծագույն հաճույքով էի կարդում հայկական պոեզիա ու պատմավեպեր: Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին նաև գրել եմ փոքրիկ բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը տպագրվել են "Աղբյուր" մանկապատանեկան հանդեսում: Սեր էի տածում նաև երաժշտության նկատմամբ և հաճախում գյուղի երաժշտական դպրոց:
Տեղեկանալով "Քվանտ" վարժարանի` Հայաստանի լավագույն ավագ դպրոցներից մեկի մասին` որոշեցի մասնակցել վարժարանի ընդունելությանը` "Օժտված երեխաների մրցույթ"` իրավունք ստանալով անվճար հիմունքներով սովորել վարժարանում:
Ինձ համար նոր կյանք սկսվեց վարժարանում. փոխեցի, ընդլայնեցի հետաքրքրություններիս շրջանակը: Վարժարանում սովորելու տարիներին մասնակցել եմ բազմաթիվ ներվարժարանային, միջվարժարանային, քաղաքային, հանրապետական օլիմպիադաների մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, աշխարհագրություն, աստղագիտություն, կենսաբանություն առարկաներից` արժանանալով բազմաթիվ դիպլոմների ու մրցանակների: Վարժարանական տարիներին ունեցած մեծագույն հաջողություններս են 1-ին կարգի դիպլոմը 2007թ. աշխարհագրության հանրապետական օլիմպիադայում, 2-րդ կարգի դիպլոմը 2005թ. Բյուրականում անցկացված ԱՊՀ երկրների աստղագիտության 8-րդ միջազգային օլիմպիադայում (ՄՕ), գովասանագրերը 2006թ. և 2007թ. համապատասխանաբար Սլովենիայում և Վիետնամում կայացած մաթեմատիկայի 47-րդ և 48-րդ ՄՕ-երում, ինչպես նաև մասնակցությունը 2006թ. Հնդկաստանում անցկացված աստղագիտության 11-րդ ՄՕ-ին:
Այդ տարիներին մասնակցել եմ նաև ինֆորմատիկայի ու աստղագիտության ոլորտի տարբեր միջազգային ամառային դպրոցների ու գիտաժողովների: 2005-2006 ուստարում ցուցաբերած ուսման բարձր արդյունքների համար վարժարանի կողմից ճանաչվել եմ լավագույն աշակերտ և արժանացել անվանական կրթաթոշակի:
Գիտության ասպարեզում նպատակ եմ ունեցել բուհական կրթություն ստանալ աշխարհի լավագույն համալսարաններից մեկում: Սթենֆորդում սովորելը կյանքիս ամենաբաղձալի երազանքներից էր: 2009 թ. ապրիլի 1-ին Սթենֆորդի համալսարանից ստացված հրավերն ընդունեցի մեծագույն ոգևորությամբ: Ուսումնասիրում եմ ծրագրավորում և մաթեմատիկա:
Սիրածս զբաղմունքներն են ֆուտբոլը, թենիսը, շախմատը, ինչպես նաև ճանապարհորդությունը: Ազատ ժամանակ սիրում եմ ընթերցել կամ դաշնամուր նվագել:
Դեռևս մեր թվարկությունից առաջ չինացի փիլիսոփա Լաո Ցին նկատել է, որ ամենաերկար ճանապարհորդություններն անգամ սկսվում են մեկ փոքր քայլով: Այս իմաստալից խոսքերն ինձ համար ուղեցույց են, թե ինչի վրա պետք է հիմնվի ցանկացած հասարակություն իր զարգացման ճանապարհին: Այս իմաստով անչափ կարևորվում է հասարակության յուրաքանչյուր անդամի ներդրած ավանդը դրա զարգացման գործում:
"Պատիվ ունենալով ներկայացնել Հայաստանը չորս միջազգային օլիմպիադաներում` հասկացել եմ սեփական երկրին հռչակ բերելու արժեքն ու նշանակությունը: Նաև գիտակցում եմ, թե որքան կարևոր է Հայաստանի պես փոքր պետության համար որակյալ և բազմագիտակ մասնագետներ ունենալը, մարդիկ, ովքեր ընդունակ կլինեն ներդնել իրենց` թեև համեստ, սակայն էական ավանդը մեր երկրի զարգացման գործում:"

Լրացվում է
Լրացվում է
Լրացվում է
Լրացվում է
Լրացվում է

English
Հայերեն