Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Նարեկ Դշխունյան

Նարեկ Դշխունյան
"Լույսի" կրթաթոշակառու
Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ
Կենսաբանություն
Բակալավրիատի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր
    Ծնվել եմ 1991թ. Գյումրիում: Շուտով տեղափոխվեցինք Մարալիկ: Այդ տարիներին սովորեցի, թե որքան կարևոր է կրթությունը հայերի և հատկապես փոքր քաղաքներում ու գյուղերում ապրող երեխաների համար: 2004թ. ընտանիքով տեղափոխվեցինք Երևան` հաճախելով Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցը:

    Քիմիայի մի քանի դասագրքեր կարդալով` հասկացա, որ սիրում եմ գիտության այդ խորհրդավոր ճյուղը: Առաջին հաջողություններ նսպասեցնել չտվեցին. հաղթեցի Քիմիայի հանրապետական առարկայական օլիմպիադայում:

    Արդեն այդ ժամանակ հստակ էր, որ ավելի բարձր նշաձողեր պետք է դնեմ իմ առջև:Ուստի լավագույն կրթական մթնոլորտ գտնելու հույսով եկա Անանիա Շիրակացու անվան ճեմարան: Այստեղ անցկացրած 2 տարիները բեղուն էին ոչ միայն ակադեմիական հաջողությունների տեսանկյունից, այլև այն առումով, թե ինչպես էր դպրոցը հասարակությանը պիտանի մարդ դաստիարակում, մարդկանց, ովքեր գնահատում են իրական գիտելիքը և պատրաստ են անընդհատ նվաճել գիտության նորանոր բարձունքները: Այս շրջանի մի քանի հաղթանակ նշեմ`

    • 2-րդ մրցանակ,Քիմիայի հանրապետական օլիմպիադա, 2007 թ.
    • Բրոնզե մեդալ, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա, Մինսկ, Բելառուս, 2007 թ.
    • Արծաթե մեդալ,Քիմիայիհամաշխարհային օլիմպիադա, Մոսկվա, ՌԴ, 2007 թ.
    • 1-ին մրցանակ,Քիմիայի հանրապետական օլիմպիադա, 2008 թ.
    • Բրոնզե մեդալ, Մենդելեևյան միջազգայինօլիմպիադա, Տաշքենդ, Ուզբեկստան, 2008 թ.
    • Բրոնզե մեդալ,Քիմիայի համաշխարհայինօլիմպիադա, Բուդապեշտ, Հունգարիա, 2008 թ.

    Այս տարիներին անգամ մանակցել եմ Ռուսաստանի արտգործ նախարախության կազմակերպած նախկին ԽՍՀՄ երկրների Բաց օլիմպիադային` շահելով2-րդ և 3-րդ մրցանակներ:

    “Սինոփսիս-Արմենիա” ընկերության անցկացրած մրցույթի շրջանակներում2008թ. արժանացա ՀՀ Նախագահի 1-ին կարգի մրցանակի “Լավագույն աշակերտ” անվանակարգում:Զուգահեռ մասնակցել եմ մի շարք հեռուստա- և ռադիոծրագրերի, մրցույթների ու միշտ բարձր արդյունքներ ապահովել:

    Ճեմարանն ավարտել եմ գերազանցության ոսկե մեդալով 2008թ.:Նույն թվականին ընդունվել եմ Երևանի պետական բժշկական համալսարան`ստանալով բազում հիմնարար գիտելիքներ:

    Դեռևս դպրոցական տարիներին, երբ մասնակցում էի տարբեր միջազգային օլիմպիադաների և հանդիպում արտասահմանցի երեխաների, հասկանում էի, որ երազանքներս իրագործելու և հայրենիքիս օգտակար լինելու միակ ճանապարհը արտերկրի լավագույն բուհերում սովորելն է:2011թ. ընդունվեցի աշխարհի մի շարք հեղինակավոր համալսարաններ և, վերջապես, որոշեցի կրթությունս շարունակել Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում (MIT)`Կենսաբանություն և Ուղեղ ու ճանաչողական գիտություններ մասնագիտություններով:
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ