Ծնվել եմ 1992 թ. Հայաստանի Հանրապետությունում:
Հասցրել եմ լինել բազմաթիվ երկրներում: Դեռ մանկուց ինձ հետաքրքրել է, թե ինչպես են կարողանում տարբեր մշակույթներ, տարբեր ապրելակերպ ու հոգեկերտվածք ունեցող ազգերը համատեղ ապրել ու գոյատևել մեկ մոլորակի վրա: Տարբեր երկրներ իմ այցելությունների ու պրպտումների արդյունքում համոզվեցի, որ աշխահրը լի է անարդարությամբ ու անհավասարությամբ: Իմ կարծիքով` ամենամեծ խնդիրը բազմաթիվ երկրների տնտեսական ծանր վիճակն է, այդ երկրներում ապրող ժողովրդի աղքատությունյը, սովը, կրթության և առողջապահության ցածր մակարդակը: Ես հասցրել եմ ընդգրկվել The Global Issues Network և Habitat for Humanity ծրագրերում` փորձելով իմ լուման ունենալ այդ ծրագրերի շրջանակներում լուծվող հարցերի մեջ: Այդ ծրագրերը նաև ինձ են օգնել. ես կարողացել եմ բարելավել թիմում աշխատելու ու կազմակերպչական հմտություններս, դրանք ինձ դարձրել են ավելի զգայուն աշխարհի խնդիրների նկատմամբ: Ես նաեւ կազմակերպել և մասնակցել եմ բարեգործական դրամահավաք ծրագրերի. բարեգործական դրամահավաք երթի, դպրոցաշինության եւ love in a box դրամահավաք գործունեությանը (The Regent's School 2008-2010):
Տասնվեց տարեկանից սովորել եմ Թաիլանդի The Regent's դպրոցում, որտեղ ինձ հետ միասին սովորում էին տարբեր երկրներից եկած երեխաներ: Մեզանից յուրաքանչյուրը նման էր դեսպանի, ում վրա կարծես իր երկիրը ներկայացնելու վիթխարի ճնշում եւ պատասխանատվություն էր դրված: Սա ինձ կատարյալ հնարավորություն տվեց զարգացնելու իմ հաղորդակցման հմտությունները եւ դառնալու փորձառու: Մինչ Ռեգենտ դպրոցը, սովորել եմ Հայաստանում` փոխելով երեք տարբեր դպրոցներ, սակայն ավելի լավ կրթություն ունենալու ցանկությունը ինձ տարավ Թաիլանդ: Ես Global Connect-ի ուսանող եմ եղել և ապրել եմ դպրոցի հանրակացարանում , որը ինչ-որ առումով եղել է մշակութային մարտահրավեր: Ապրելով հանրակացարանում` ես ավելի ինքնուրույն դարձա, այլ մշակույթների հանդեպ հանդուրժողականություն եւ փոխըմբռնում ձեռք բերեցի:
Դեռ մանկուց սիրել եմ ֆուտբոլ խաղալ: Առանց դրա կյանքս չեմ պատկերացնում: Հատկապես շատ էի սիրում տարբեր ազգերի իմ դասընկեր-թիմակիցների հետ խաղալ. շատ հետաքրքիր ու անկրկնելի հնարավորություն էր այլ միջավայրում շփվել նրանց հետ ու բարելավել թիմային աշխատանքի իմ ունակությունները: Մեկ այլ բան ևս, որը ես հաճույքով եմ անում ամեն օր, թերթեր եւ ամսագրեր եմ կարդում` հետեւելով ինչպես իմ երկրի անցուդարձին, այնպես էլ ներկայիս միջազգային հարցերին ( The New York Times, BBC News, Washington Post): Այս թերթերի միջոցով ես հնարավորություն եմ ունենում տեղեկանալու աշխարհի քաղաքական իրավիճակին եւ հասկանալու հայտնի քաղաքական գործիչների գործողություններն ու քայլերը:
Իմ ուսումնական առաջընթացը շատ կարեւոր է ինձ համար, սակայն ես ոչ պակաս կարևորում եմ հասարակական կյանքը:
Ես իմ երկրին`Հայաստանին, ծառայելու քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ոլորտում մեծ փափագ ունեմ, քանի որ այլ երկրների հետ լավ և ճիշտ հարաբերությունների հաստատումը կարեւոր է զարգացած և հզոր պետություն ունենալու համար: Ես զգում եմ, որ համալսարանում ձեռք բերելով միջազգային հարաբերությունների մասնագիտություն, ես հնարավորություն կունենամ հասնելու իմ նպատակին` ամրապնդելու իմ ազգի ու պետության` հայի ու Հայաստանի առաջատար դերը մարդկության ու մշակույթների զարգացման գործում:

English
Հայերեն


