Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Մարինա Պետրոսյան

Մարինա Պետրոսյան
"Լույսի" կրթաթոշակառու
Ժնևի համալսարան
Լեզվագիտություն
Ասպիրանտուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ծնվել եմ 1986 թ. Հայաստանում: 2003 թ-ին ավարտել եմ Երևանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը:

    Նույն թվականին ընդունվել եմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բաժնի բակալավրիատ: 2007-2009 թթ. սովորել եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:

    Դպրոցական տարիքում` 1999 թ-ին, դարձել եմ "Ի՞նչ գիտեմ ես Վրաստանի մասին" մրցույթի դափնեկիր` արժանանալով հատուկ մրցանակի:

    Պատվոգրեր եմ ստացել "Սիամանթոյական օրերի" շարադրության մրցույթներում I (2000թ.) և III (2002թ.) տեղերը գրավելու համար: 2002-2003 ուստարվա ընթացքում Երևանի քաղաքային օլիմպիադայում հայ գրականությունից I կարգի դիպլոմի եմ արժանացել: 3-րդ կարգի դիպլոմներ եմ ստացել ֆրանսերենի քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում:

    2006-ին ինտերնետով անցկացվեղ OLYFR@N Ֆրանսերեն լեզվի միջազգային մրցույթի եզրափակչին մասնակցելու հավաստագիր եմ ստացել: Հավաստագիր ունեմ նաև "Անգլերենը` որպես 2-րդ մասնագիտական օտար լեզվի" օլիմպիադայից (ԵՊՀ, 2007 թ.), Ֆրանսերեն դասավանդողների 5-րդ սեմինարին (2007 թ.) և GREF ծրագրի "Արտահայտություն և հաղորդակցություն" դասընթացներին մասնակցելու համար:

    "Ուսումնառության ավարտից հետո, վերադառնալով Հայաստան, ես մտադիր եմ դասավանդել հայաստանյան առաջատար բուհերում, գիտական ու մանկավարժական գործունեություն ծավալել և ձեռք բերած գիտելիքներս անմնացորդ ծառայեցնել իմ երկրի լեզվաբանության զարգացմանը":
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ