Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Մարիա Գալուստյան

Մարիա Գալուստյան
"Լույսի" կրթաթոշակառու
Հարվարդի համալսարան
Ճարտարապետություն
Մագիստրատուրայի 2-րդ կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր
    Ծնվել եմ 1983 թվականին Թեհրանում (Իրան): Մանկությանս տարիները հագեցած էին արվեստով, հատկապես պարով ու երաժշտությամբ: Սակայն ամենամեծ "կիրքս" համարում եմ գեղանկարչությունը. անսպառ երևակայությունս կարող էի միայն գեղանկարչության միջոցով արտահայտվել:

    Ուսման տասներկու տարիների ընթացքում շատ սիրեցի նաև ֆիզիկան և մաթեմատիկան: Այս տարաբնույթ հետաքրքրություներս երկընտրանք առաջացրին կյանքիս ուղին ընտրելու հարցում: Ծանոթանալով ճարտարապետությանը` հասկացա, որ այն գիտության և արվեստի համադրություն ու ներդաշնակություն է, ու հենց դա օգնեց ինձ ճիշտ ընտրություն կատարել: Ժամանակին ճարտարապետության դպրոց ընդունվելը մեծ ջանքեր ու հաջողություն էր պահանջում, քանի որ մրցույթը 1.5 միլիոն աշակերտների միջև էր: Բարեբախտաբար, ջանքերս արդյունավետ էին. ընդունվեցի Իրանի լավագույն ճարտարապետական համալսարաներից մեկը:

    Այդ իրադարձությունն ընդմիշտ փոխեց կյանքս` տեղափոխելով ինձ բոլորովին այլ աշխարհ` այնտեղից, ուր պետք էր իմանալ ամեն ինչ, և յուրաքանչյուր հարց ուներ իր ճշժգրիտ պատասխանը, դեպի այլ` անորոշության աշխարհ, ուր ամեն մի խնդիր ուներ տարբեր լուծումներ, և ոչ մի պատասխան հստակորեն չէր տարբերվում մյուսներից: Սքանչելի էր ընդգրկել անորոշության գեղեցկությունը և ուսումնասիրել այն երևակայության ու ստեղծագործականության աշխարհում:

    Հաճույքով ուսումասիրում էի իմ երկրամասի ավանդական ճարտարապետության պատմությունը` միաժամանակ գիտակցելով Եվրոպայի և Ամերիկայի ժամանակակից ճարտարապետության խնդիրների կարևորությունը: Ամենամեծ երազանքս դարձավ սովորել մի այնպիսի համալսարանում, ուր կարող էի ստանալ արդի լավագույն կրթությունը: 2008-ին մեկնեցի ԱՄՆ` երազանքս իրականություն դարձնելու հստակ մտադրությամբ:

    Ներկայումս ուսանում եմ Հարվարդի համալսարանի դիզայնի բարձրագույն դպրոցի երկրորդ կուրսում: Այստեղ հետաքրքիր ու դժվարին բազում խնդիրներ ենք ուսումնասիրում, որոնք ընդլայնում են իմ մտահորիզոնը:

    "Ասում են` երազանքները գալիս ու գնում են: Բայց հենց որ նստում ու հստակ նախագիծ ես կազմում, սկսում ես նայել դրա իրականացման “աչքերին””:
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ