"Լույս"-ի ուսանողները կիսում են իրենց գիտելիքները
Արտերկրի համալսարանների ընդունելության գործընթացը
LSLS#006
Սամսոն Ավետյան, Հարվարդի բիզնեսի դպրոցի շրջանավարտ (կարդալ կենսագրությունն այստեղ)

Հարվարդի բիզնեսի դպրոցի շրջանավարտ եւ "Լույսի" կրթաթոշակառու Սամսոն Ավետյանն այս ամառ "Սիրահարների զբոսայգում" հանդիպեց Հայաստանի մի խումբ ուսանողների: Հանդիպմանը ներկա էր նաեւ Սամսոնի կինը` Լիանա Սարկիսովան, ով մասնագիտությամբ ասեղնաբույժ եւ բուսաբույժ է: Զրույցը հիմնականում արտերկրի բուհեր դիմելու եւ ընդունելության գործընթացին պատրաստվելու թեմայով էր:
Նախաձեռնությունը պատկանում էր մի խումբ ուսանողների, ովքեր սույն թվականի գարնանը մասնակցում էին "Լույսի" կողմից կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: Ամառային արձակուրդների ընթացքում էլ նրանք որոշեցին շարունակել հանդիպումներն ու համատեղ աշխատանքները արդեն "Լույսից" դուրս: Խումբն ունի հիմնական անդամներ` մասնագիտությամբ հոգեբան Մարիամ Դիլբանդյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Մհեր Հակոբյանը, լեզվաբան Դիանա Նազարյանը եւ թուրքագիտության մագիստրատուրայի ուսանող Արփի Աթաբեկյանը:
"Հայաստանում տեղյակ չեն, թե որքան տեղեկացված պիտի լինեն` աշխարհի լավագույն բուհեր ընդունվելիս: "Լույսի" սեմինարների շնորհիվ ես իմացա, թե ինչ գործընթացների միջով ես անցնում` ընդունվելու հավանականությունը մեծացնելու համար: Սամսոնը շատ հետաքրքիր եւ պարզորոշ բացատրեց, թե ինչպես պետք է հիմնավորող նամակներ գրել կամ ձեւակերպել նպատակները. դրանք ընդունելության կարեւորագույն բաղադրիչ են",- ոգևորված էր Մարիամ Դիլբանդյանը:
Ըստ Սամսոնի` Հայաստանում երիտասարդությունը շատ նպատակասլաց է և բարձր ձգտումներ ունի: "Ուսանողները քիչ թե շատ տեղեկացված են, հեռանկարային նպատակներ ունեն: Ինձ համար հետաքրքիր էր իմանալ, թե ինչ երիտասարդներ կան Հայաստանում, ինչպես են մտածում և ինչու են ուզում ընդունվել արտերկրի բուհեր ու դպրոցներ",- ասաց նա:
Ցավալի փաստ համարելով հայաստանցի ուսանողների անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ` Սամսոնը նկատեց, որ շատերի համար ընդունվելն անհնարին է թվում: Սակայն պետք է պարզապես իմանալ, թե ինչ է քայլեր պիտի ձեռնարկես ընդունվելու համար: "Ես էլ ուժերիս ներածին չափով կօգնեմ նրանց այդ հարցում",- վստահեցրեց Հարվարդի շրջանավարտը:
Ըստ նրա` հայաստանցի երիտասարդներին շատ կօգներ, եթե նրանք գոնե շատ կարճ ժամանակով մեկնեին արտերկիր սովորելու: Դա թույլ կտար նրանց ծանոթանալ տարբեր կրթական համակարգի եւ կրթական մշակույթների:
Այդ հանդիպումը շատ կարևոր էր հատկապես մասնակից Դավիթ Հակոբյանի համար, ով, լինելով Շվեյցարիայի ապագա ուսանող, Սամսոնի շնորհիվ իմացավ մանրամասներ, որոնք հասանելի չեն ինտերնետում:
Սամսոնը հայաստանի երիտասարդներին ներկայացավ ոչ միայն որպես լավագույն կրթություն ստացած ուսանող, այլև Հայաստանում արդեն լիովին կայացած մարդ, ինչն էլ վստահություն ներշնչեց մասնակիցներին սեփական կարողությունների նկատմամբ:
Մասնակից Դիանա Նազարյանը ներշնչված էր Սամսոնի եւ Լիանայի անհատականությամբ. "Ինձ հատկապես ոգեւորեց այն, որ այլ երկրներում մեծանալուց եւ սովորելուց հետո նրանք տեղափոխվել են Հայաստան եւ հաստատվել այստեղ":
Սաթենիկ Հովսեփյան

English
Հայերեն