"Living Art": Թվանշային արվեստ
"Living Art": Թվանշային արվեստ
Արվեստի պրոդյուսեր և հեղինակ
Ֆլորան Ազիոսմանոֆ
Արվեստի պրոդյուսեր և հեղինակ
Ֆլորան Ազիոսմանոֆ
CNRS-ի հրատարակություն, հունվար, 2010
"Living Art": Թվանշային արվեստ
"Լույս"-ը եւ "Հայաստան-Շանհայ-2010" նախագիծը առաջատար թվանշային տեխնոլոգիաների հետազոտության եւ գեղարվեստական ստեղծագործականության հարցերով հետաքրքրվող ուսանողներին են ներկայացնում Ֆլորան Ազիոսմանոֆի աշխատանքը: Ելույթը եւ հարց ու պատասխանը տեղի կունենան սույն թվականի մարտի 3-ին` ժամը 14:30-ին, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (Տերյան 105) երկրորդ հարկի նիստերի դահլիճում:
Նորարարություն, փորձարարություն եւ թվանշային արվեստ
Խորապես ներգրավված լինելով նոր ցուցադրության եւ հեռարձակման օրինակների բացահայտման ու փորձարկումների հարցում` Ֆլորան Ազիոսմանոֆը մի քանի համատեքստում փորձարկել է "Թվանշային արվեստը":
Քաղաքային տարածություն. 2002 թ-ին նա գործարկեց երկամյա "Festival Premier Contact" եւ տեղադրեց "Living-Art"-ը փողոցում` բացահայտելով արվեստի, քաղաքի եւ առօրյայի միջև նոր դինամիկան (www.festival-1ercontact.com):
Բջջային հեռախոսներ. 2006 թվականին Ֆլորան Ազիոսմանոֆը, Bouygues կազմակեպության E-lab-ի հետ համատեղ, "Թվանշային արվեստի" նախագծերը հարմարեցրեց բջջային հեռախոսներին` դիտարկելով շոշափելիքի ազդեցությունը մարդու ներքին միջավայրի վրա:
Տնային կինոթատրոն: 2005-2008 թթ. ընթացքում, համագործակցելով ֆրանսիական FNAC մանրավաճառի հետ, նա սաղմնավորեց "Թվանշային հյուրասենյակի ծրագիրը": Վերջինս բաց էր բոլոր հաճախորդների համար եւ "Թվանշային արվեստը" ցուցադրում էր սովորական "տնային կինոթատրոնի" սարքի միջոցով:
1988 թվականին Ֆլորան Ազիոսմանոֆը դարձավ ART3000-ի` թվանշային արվեստին նվիրված ֆրանսիական առաջին ոչ առևտրային կազմակերպության համահիմնադիրը: Այն դեռևս ոլորտի առաջատար է:
Ֆլորան Ազիոսմանոֆը Եվրոպայում թվանշային դիզայնի եւ հետազոտության առաջատար դիրքերում է եղել: Նա "NOV'ART"-ի թեմայով լայնորեն ընթերցվող թվանշային արվեստի հանդեսի ստեղծողն է, վարել է նրա պարբերական սյունակներից մեկը եւ մինչեւ 1997 թվականը եղել է հանդեսի գլխավոր խմբագիրը: Այդ ժամանակից ի վեր հեղինակել է բազմաթիվ ցուցադրական կատալոգներ եւ հոդվածներ: Ֆրանսիական ազգային հետազոտական կենտրոնի կողմից (CNRS) հրատարակված նրա գիրքը արծարծում է դիզայնի հետազոտության թեման եւ վերնագրված է "Living Art: Թվանշային արվեստը":
"Լույս"-ը, "Հայաստան-Շանհայ-2010" եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության բաժինը սույն թվականի մարտի 2-ին` ժամը 18:00-ին, Հայաստանի ֆրանկոֆոն համայնքին կներկայացնեն "Living Art"-ը: Ելույթը տեղի կունենա ֆրանսիական դեսպանատան գրադարանում: Տեղերը սահմանափակ են: Խնդրում ենք դիմել Անահիտ Էվոյանին` գրելով anahit@luys.am էլեկտրոնային հասցեով:
"Living Art": Թվանշային արվեստ
Արվեստի ֆրանսիացի պրոդյուսեր և հեղինակ Ֆլորան Ազիոսմանոֆ

English
Հայերեն