Ցանցային քարտեզ
| "ԼուՅսաբանում" թիմի մասին |
ԼուՅսաբանում
"ԼուՅսաբանում" թիմը չորս անդամ ունի` Լիլիթ Պետրոսյան, Նարե Սահակյան, Սաթենիկ Հովսեփյան եւ Օվսաննա Գեւորգյան:
Բոլորն էլ սովորում են Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Վերջին չորս ամիսների ընթացքում նրանք լուսաբանել եւ վավերագրել են 2010-ի ամռանը "Լույսի" կրթաթոշակառուների` համայնքներում կատարած աշխատանքը: "Լույսի" երիտասարդ լրագրողներից յուրաքանչյուրը մեկնել է այն չորս համայնքներից մեկը, ուր աշխատում էին "Լույսի" ուսանողները:
Նրանց բլոգը կարելի է կարդալ հետեւյալ հասցեում` http://developarmenia.blogspot.com/
"Լույսի" երիտասարդ լրագրողները շարունակում են գրել Լույսի Նորությունների Ներկապնակի համար` ներկայացնելով իրենց դիտարկումները, մտորումները, ինչպես նաեւ կիսելով իրենց անկախ մտածողությունն ու ստեղծագործությունները:
Հուսանք` դուք հաճույք կստանաք` ընթերցելով երիտասարդ լրագրողների նյութերը, ու կհաղորդակից կլինեք Հայաստանի երիտասարդության վերաբերմունքին, հետաքրքրություններին եւ տեսլականին:

Լույսաբանում
Լիլիթ Պետրոսյան
ԼուՅսաբանում
ԶՀԾ-ի Ջերմուկի թիմ
ԵՊՀ Ժուռնալիստիկա (2-րդ կուրս)
ԼուՅսաբանում
ԶՀԾ-ի Ջերմուկի թիմ
ԵՊՀ Ժուռնալիստիկա (2-րդ կուրս)
Ծնվել եմ 1992թ. Գեղարքւնիքի մարզի Գավառ քաղաքում:
3 տարեկանից աշխատել եմ "Քյավառ՚" հեռուստաընկերությունում` որպես "Քեզ տեսնենք, փոքրիկ" հաղորդաշարի հաղորդավարուհի:
Սերը ժուռնալիստիկայի հանդեպ ձեւավորվել է հենց այդ շրջանում, ուստի մասնագիտության ընտրության հարցում բնավ չեմ տատանվել: Այժմ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի եմ:
Սիրում եմ ասմունքել: 2008թ. ասմունքի հանրապետական փառատոնում գրավել եմ 3-րդ տեղը:
Սերը ժուռնալիստիկայի հանդեպ ձեւավորվել է հենց այդ շրջանում, ուստի մասնագիտության ընտրության հարցում բնավ չեմ տատանվել: Այժմ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի եմ:
Սիրում եմ ասմունքել: 2008թ. ասմունքի հանրապետական փառատոնում գրավել եմ 3-րդ տեղը:
Լիլիթ Պետրոսյան
ԼուՅսաբանում
ԶՀԾ-ի Ջերմուկի թիմ
ԵՊՀ ժուռնալիստիկա
Նարե Սահակյան
ԼուՅսաբանում
ԶՀԾ-ի Գյումրիի թիմ
ԵՊՀ ժուռնալիստիկա (2-րդ կուրս)
ԼուՅսաբանում
ԶՀԾ-ի Գյումրիի թիմ
ԵՊՀ ժուռնալիստիկա (2-րդ կուրս)
Ծնվել եմ ինչ կարևոր է, թե երբ… դպրոց, երաժշտական դպրոց, թատրոն: "Հեքիաթային մոլորակ" մանկական հեռուստատեսային հաղորդում: Մի քանի տարի հետո` ավելի լուրջ` "Ապագան մեր մոլորակից"` հաղորդում արվեստի տարբեր ճյուղերի մասին, այն վարում ու հեղինակում էի:
Ինչ-որ ժամանակ ընդունվել եմ ԵՊՀ, հիմա սովորում եմ ու նաև երգում հոգևոր երգչախմբում…
Այսքանից հետո երևի զարմանալի է, եթե ասեմ, որ լրագրող եմ…ավելին ասեմ, սիրում եմ իմ մասնագիտությունը: Հիմա թղթակցում եմ "Առավոտ" օրաթերթին և "Արևածաղիկ" ամսագրին: "Լույսի" ժուռնալիստների "ԼուՅսաբանում" թիմից եմ: Իմ գլխավոր առաքելությունը համարում եմ աշխարհը սիրելը:
Երազում եմ սեփական պատմվածքների գիրք ունենալ ու մի քանի ընթերցող:
Ինչ-որ ժամանակ ընդունվել եմ ԵՊՀ, հիմա սովորում եմ ու նաև երգում հոգևոր երգչախմբում…
Այսքանից հետո երևի զարմանալի է, եթե ասեմ, որ լրագրող եմ…ավելին ասեմ, սիրում եմ իմ մասնագիտությունը: Հիմա թղթակցում եմ "Առավոտ" օրաթերթին և "Արևածաղիկ" ամսագրին: "Լույսի" ժուռնալիստների "ԼուՅսաբանում" թիմից եմ: Իմ գլխավոր առաքելությունը համարում եմ աշխարհը սիրելը:
Երազում եմ սեփական պատմվածքների գիրք ունենալ ու մի քանի ընթերցող:
Նարե Սահակյան
ԼուՅսաբանում
ԶՀԾ-ի Գյումրիի թիմ
ԵՊՀ ժուռնալիստիկա
Սաթենիկ Հովսեփյան
ԼուՅսաբանում
ԶՀԾ-ի Ծաղկունքի թիմ
ԵՊՀ ժուռնալիստիկա (2-րդ կուրս)
ԼուՅսաբանում
ԶՀԾ-ի Ծաղկունքի թիմ
ԵՊՀ ժուռնալիստիկա (2-րդ կուրս)
Ծնվել եմ 1992 թվականին Երևանում: 2009-ին ընդունվել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
Որպես լրագրող` թղթակցել եմ "Նոյյան տապան" լրատվական գործակալությանը:
Այժմ "ԼուՅսաբանում" թիմի լրագրող եմ:
Ազատ ժամանակ կարդում եմ, հետաքրքիր ֆիլմեր դիտում և երաժշտություն լսում: Շատ եմ սիրում սպորտը, հատկապես ֆուտբոլը: Մեկ տարի զբաղվել եմ բասկետբոլով, իսկ հետո, թեեւ թիմի ավագ էի, հրաժարվեցի իմ բասկետբոլային փայլուն ապագայից:
Շատ եմ սիրում լուսանկարել և հենց այդ ոլրտում կուզենայի մասնագիտանալ:
Հետագայում ուսումս շարունակելու եմ արտերկրում` ֆոտոժուռնալիստիկայի բնագվառում: Ապագաս խոստանում է հետաքրքիր լինել:
Այժմ "ԼուՅսաբանում" թիմի լրագրող եմ:
Ազատ ժամանակ կարդում եմ, հետաքրքիր ֆիլմեր դիտում և երաժշտություն լսում: Շատ եմ սիրում սպորտը, հատկապես ֆուտբոլը: Մեկ տարի զբաղվել եմ բասկետբոլով, իսկ հետո, թեեւ թիմի ավագ էի, հրաժարվեցի իմ բասկետբոլային փայլուն ապագայից:
Շատ եմ սիրում լուսանկարել և հենց այդ ոլրտում կուզենայի մասնագիտանալ:
Հետագայում ուսումս շարունակելու եմ արտերկրում` ֆոտոժուռնալիստիկայի բնագվառում: Ապագաս խոստանում է հետաքրքիր լինել:
Սաթենիկ Հովսեփյան
ԼուՅսաբանում
ԶՀԾ-ի Ծաղկունքի թիմ
ԵՊՀ ժուռնալիստիկա
Օվսաննա Գևորգյան
ԼուՅսաբանում
ԶՀԾ-ի Արցախի թիմ
ԵՊՀ ժուռնալիստիկա (3-րդ կուրս)
ԼուՅսաբանում
ԶՀԾ-ի Արցախի թիմ
ԵՊՀ ժուռնալիստիկա (3-րդ կուրս)
Ծնվել եմ 1991 թ-ին: Սովորում եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում:
Շատ սիրում եմ մասնագիտությունս և հետագայում ուզում եմ ուսումս շարունակել արտերկրում: Ուզում եմ դառնալ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր: Կարծում եմ` ռեժիսորը աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտություններից է: Շատ եմ մտածել, թե ինչպիսին կլինեն իմ ֆիլմերը կամ ինչի մասին: Օրինակ` վավերագրական ֆիլմերս փոքր-ինչ տարբեր կլինեն դրանց դասական տիպերից` ոչ միայն սոսկ ներկայացնելով փաստեր ու բացահայտումներ, այլեւ փորձելով լուծումներ տալ գոյություն ունեցող խնդիրներին: Իմ ֆիլմերը մարդկանց մեջ ինչ-որ բան պետք է արթնացնեն: Առհասարակ, կարծում եմ, որ եթե ֆիլմը որևէ բան չի արթնացնում դիտողի մոտ, ապա այն անիմաստ է, ու ոչ ոքի պետք չէ, անկախ այն հանգամանքից` վավերագրական է, թե գեղարվեստական:
Իսկ գեղարվեստական ֆիլմերը… պետք է նման չլինեն ոչ մի ուրիշ ֆիլմի: Լիովին նոր մի ասելիք, նոր լեզու, նոր արտահայտչամիջոցներ: Օրինակ` մեծ հաճույքով ֆիլմ կնկարահանեի Հայաստանի պատմության "բեկումնային" շրջանների վերաբերյալ` հեթանոսական Հայաստան, Քրիստոնեության ընդունում, 20-րդ դարի Հայաստանը և այլն: Պատմությունը կներկայացնեի ոչ միայն որպես գործողությունների, այլև մարդկանց հոգեբանության, իշխող մտայնության ու գաղափարների փոփոխման ամբողջություն, և այդտեղ ներկայացվածը պետք է կապ ունենա ներկայիս Հայաստանի հետ:
Իսկ ազատ ժամանակ կարդում եմ, ֆիլմեր դիտում, երաժշտություն լսում, նաև սիրում եմ վաղ առավոտյան քայլել քաղաքով:

English
Հայերեն