Ծնվել եմ Երևանում, 1992 թվականին: Մեկ տարի անց ընտանիքիս հետ մեկնել եմ Իտալիա և մոտ ութ տարի ապրել Մոնտե Կոմպատրի քաղաքում:
2000 թ-ին տեղափոխվել եմ ԱՄՆ, Վիրջինիա, Նյուպորտ Նյուս, որտեղ դպրոցում սովորել եմ մինչև տասներորդ դասարան:
2008 -ին տեղափոխվել եմ Փենսիլվանիա, Ֆիլադելֆիա, որտեղ ավարտել եմ ավագ դպրոցը: Դիմել և ընդունվել եմ Փենսիլվանիայի համալսարան: Այժմ առաջին կուրսում եմ, ուսանում եմ մեխանիկական ինժեներիա:
"Ինքնաթիռների և տիեզերանավերի նախագծում. այսպիսին է ապագաս":