Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Լեոն Րաֆֆի Ասլանով

Լեոն Րաֆֆի Ասլանով
"Լույսի" կրթաթոշակառու
Լոնդոնի համալսարանական քոլեջ
Ֆրանսերեն և արաբերեն
Բակալավրիատի 2-րդ կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ես ծնվել եմ Լոնդոնում 1992 թ.-ին: 2010 թ.-ին ընդունվել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL)` Ֆրանսերեն և արաբերեն բաժնի բակալավրիատ: Լեզուների նկատմամբ տածած իմ սիրո հիմքում երկլեզու կյանքս է` ընտանիքում գերիշխող հայերենով, իսկ դրսի աշխարհի հետ մեծապես անգլերեն հաղորդակցվելով: Տարբեր լեզուների նկատմամբ ընկալունակ դարձնող այս միջավայրը հետագայում համալրվեց իմ` հունական տարրական դպրոց այցելությամբ: Այդուհետ ես բացահայտեցի օտար լեզու ուսումնասիրելու հաճույքը, ինչն ինձ մղում է մշակույթները, քաղաքականությունը, պատմությունը և այլ սոցիալական երևույթներն ավելի մանրակրկիտ դիտարկելու` առավել ընկալելի ու հրապուրիչ դարձնելով դրանք:

    Լոնդոնում ապրելն ու Լոնդոն Սիթիի դպրոց հաճախելը ցանկացած մեկի վրա կարող է թողնել կոսմոպոլիտ և բազմամշակութային խանդավառության անջնջելի տպավորություն, ինչն ինքնին ոգևորիչ է: Դա էր պատճառը, որ ես ընտրեցի այս մասնագիտական ոլորտն ու հույս ունեմ շարունակել բռնածս ուղին:

    Քաղաքականությունն ու միջազգային անցուդարձը ծանրութեթև անելու դադարներին ես ընկղմվում եմ երաժշտության ավելի մեղմ ու սահմաններ չճանաչող աշխարհը, հատկապես սիրում եմ դաշնամուր նվագել: Սկսել եմ նվագել չորս տարեկանից և վերջերս արժանացել եմ դիպլոմի: Դասական երաժշտություն լսելն ու նվագելը, հատկապես ռոմանտիզմի դարաշրջանի ստեղծագործություններ, իմ հիմնական հոբբին է:

    Պատվոգրեր և պարգևներ
    • Հելլենիք քոլեջ, Հունարեն/անգլերեն երկլեզու մասնավոր դպրոց, Տաղանդավոր երեխաների օժանդակման ծրագիր,1997-2001 թթ.
    • Լոնդոնի շախմատի երիտասարդական առաջնություն, Մինչև 12 տարեկանների խմբի ֆինալիստ, 2003 թ. դեկտեմբեր
    • Քլիֆթոն քոլեջ, Նախապատրաստական մասնավոր դպրոց, Երգչախմբի մասնակիցների կրթաթոշակ, 2002-2005 թթ. Քլիֆթոն քոլեջ, Թեոդորակիս գավաթ, 2003 թ.
    • Քլիֆթոն քոլեջ, The' ad agusta per angusta գավաթ, 2004 թ. հուլիս
    • Քլիֆթոն քոլեջ, Ֆրանսերեն լեզվի ավարտական դասարանի Constantine գավաթ, 2005 թ. հուլիս Քլիֆթոն քոլեջ, Ավագների շախմատի գավաթ, 2005 թ. հուլիս
    • Լոնդոն Սիթիի դպրոց, Միջնակարգ մասնավոր դպրոց, Քաղաքային իշխանությունների կրթաթոշակ, 2005-2010 թթ. Լոնդոն Սիթիի Դպրոց, The Worshipful of Tallow Chandlers' կրթաթոշակ, 2008-2010 թթ.
    • Երաժշտության թագավորական դպրոցների միավորված խորհուրդ, 8-րդ դասարան, Երաժշտության ներկայացման առաջատար մակարդակի և գերազանցության դիպլոմ, 2008 թ.
    • Լոնդոնի երաժշտության քոլեջ, Սթեյնուեյ դաշնամուրային մրցանակ, Կրտսեր քոլեջի մրցանակ, 2009-2010 թթ. Լոնդոնի երաժշտության քոլեջի միավորված դիպլոմ, 2010 թ.
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ