Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Իշխան Գորգիսյան

Իշխան Գորգիսյան
"Լույսի" կրթաթոշակառու
Լոզանի ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոց
ֆիզիկա
Մագիստրատուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ծնվել եմ 1989 թ. Երևանում: Իմ ակադեմիական աճն սկսվեց 2002 թ., երբ ընդունվեցի “Քվանտ” վարժարան` հաղթող ճանաչվելով նրանց կազմակերպած “օժտված երեխաների” մրցույթում: Այստեղ ինձ հնարավորություն ընձեռվեց կտրուկ բարելավելու իմ գիտելիքներն ու մասնակցելու տարաբնույթ օլիմպիադաների, հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա և օտար լեզու առարկաներից:

    Դպրոցն ավարտելուն պես` 2006 թ.-ին, հարցազրույցով ընդունվեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: Ոսումնառությանս երրորդ տարում որոշեցի մասնագիտանալ արագացուցչային ֆիզիկայի և բարձր էներգիաներ ֆիզիկայի բնագավառում` ընտրելով Միջուկային Ֆիզիկայի և տարրական մասնիկների ամբիոնը:

    Չորրորդ կուրսում մասնակցել եմ USAID-ի, EIF-ի և ԵՊՀ-ի կազմակերպած մրցույթին` համատեղ մաթեմատիկա, անգլերեն և ծրագրավորում (C++) առարկաներից` գրավելով առաջին տեղը: Դրա շնորհիվ մասնակցել եմ վերոհիշյալ կազմակերպությունների կողմից կազմակերպված մեկամյա դասընթացներին` Web technologies, PHP, JAVA, OOP, DataBases առարկաներից: Նույն տարում արժանացել եմ “Ալիխանյան եղբայրների” անվան կրթաթոշակին` որպես Միջուկայի ֆիզիկայի ամբիոնի լավագույն ուսանող:

    2010թ-ին ավարտել եմ Ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը գերազանցության “Կարմիր” դիպլոմով և ընդունվել մագիստրատուրա: Մեկ տարի անց ընդունվեցի Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող EPFL բուհի մագիստրատուրա, որտեղ էլ ներկայումս սովորում եմ:

    2010 թ.-ից աշխատել եմ “ՔԵՆԴԼ” (Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն) գիտահետազոտական ինստիտուտում` որպես լաբորանտ: Նպատակ ունեմ նաև ուսումս շարունակելու ասպիրանտուրայում:

    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ