ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Պրակտիկա

ՊՐԱԿՏԻԿԱ «ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ FAQ  

«Լույս» հիմնադրամի պրակտիկան կամավորական աշխատանք է, որը 17–25 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, բարելավելու դրանք, ձեռք բերելու արդի աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ, ինչպես նաև մուտք է ապահովում «Լույսի» աշխարհասփյուռ համայնքի մասնագիտական ցանց: Աշխատանքում իրենց լավագույնը դրսևորած պրակտիկանտներին «Լույսն» աջակցում է աշխատանքի անցնելու հարցում՝ երաշխավորելով տարբեր կազմակերպությունների։ «Լույսն» ապահովում է դինամիկ աշխատանքային միջավայր և երիտասարդներին հնարավորություն տալիս համագործակցելու «Լույսի» թիմի անդամների հետ, ինչպես նաև սովորելու միմյանցից:

«Լույսի» պրակտիկանտի հիմնական գործառույթները ներառում են աշխատանքը հիմնադրամի ընդունարանում` այցելուների ընդունում, նամակագրական և հեռախոսային հաղորդակցության միջոցով հիմնադրամի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ապահովում, թիմի անդամների կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում։

Հավաստագիր
Պրակտիկայի բարեհաջող ավարտին մասնակցին տրվում է հավաստագիր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորագիր:

Պրակտիկայի տևողությունը 4 ամիս է և կազմակերպվում է 3 հերթափոխով:






«ԼՈՒՅՍԻ» ՊՐԱԿՏԻԿԱՆՏ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դինամիկ աշխատանքային միջավայր

Անհատական և մասնագիտական աճ
Մուտք «Լույսի» աշխարհասփյուռ համայնք

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Պրակտիկայի ծրագրին կարող են դիմել այն երիտասարդները, ովքեր`
  • 17–25 տարեկան են,
  • ակտիվ են ու նախաձեռնող,
  • ունեն սովորելու ցանկություն, ինքնազարգացման և հմտությունների կատարելագործման ձգտում,
  • տիրապետում են գրավոր ու բանավոր հայերենին և անգլերենին,
  • ունեն համակարգչային հիմնական հմտություններ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

  • Առցանց հայտաձևերը պետք է լրացնել հայերեն կամ անգլերեն:
  • Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2016 թ. դեկտեմբերի 5-ը՝ ժամը 19:00-ն:
  • Ապագա պրակտիկանտները կընտրվեն՝ ըստ լրացված հայտաձևերի և անցկացված հարցազրույցների:

Back to top