Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Հրանտ Ղարիբյան

Հրանտ Ղարիբյան
"Լույսի" կրթաթոշակառու
Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ
Ֆիզիկա
Բակալավրիատի 2-րդ կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր
    Ծնվել և մեծացել եմ Երևանում` բժիշկների ընտանիքում: Երբ դեռ երեխա էի, երազում էի ծնողներիս պես բժիշկ դառնալ, սակայն 12 տարեկանում ծնողներիս նախաձեռնությամբ և օգնությամբ հանրակրթական դպրոցից տեղափոխվեցի Ա. Շահինյանի անվան ֆիզիկայի եւ մաթեմատիկայի դպրոց: Այդ տեղափոխությունն ամբողջովին փոխեց իմ կյանքը, հետաքրքրությունները և ապագան:

    Ֆիզմաթում սովորելու տարիներին հետաքրքիր եւ ստեղծագործ մարդկանց հետ ծանոթացա ու բազմաթիվ լավ ընկերներ ձեռք բերեցի: Ֆիզիկայի ուսուցիչս` Գագիկ Գրիգորյանը, և մյուս ուսուցիչներս օգնեցին ինձ հասկանալ և սիրել ֆիզիկան, աստղագիտությունն ու մաթեմատիկան: Նրանք օգնեցին իմ մեջ նոր հետաքրքրություններ և տաղանդներ բացահայտել:

    Դպրոցում սովորելու տարիներին մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների և մրցույթների: Զարգացրել եմ ստեղծագործական կարողություններս, երևակայությունս և շատ կարևոր հմտություններ ձեռք բերել: Եղել եմ ֆիզիկայի, աստղագիտության և մաթեմատիկայի խմբակների անդամ, որտեղ ընկերներիս հետ միասին լուծում էինք հետաքրքիր խնդիրներ` փորձելով հասկանալ բնությունը և ֆիզիկայի օրենքները:

    2008 թվականին Ոսկե մեդալով ավարտել եմ ֆիզմաթ դպրոցը: Երազանքս էր աշխարհի լավագույն բուհերից մեկում` Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում (MIT), կրթությունս շարունակելը:

    2010 թվականին երազանքս իրականացավ. հրավեր ստացա MIT-ից: Այժմ ուսանում եմ ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում:

    Մի շարք մրցանակներ ունեմ`
    • ՀՀ նախագահի մրցանակը ՏՏ ոլորտում «Լավագույն աշակերտ» անվանակարգում (2007 թ.)
    • Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա (2008 թ.,Վիետնամ, Բրոնզե մեդալ)
    • Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա (2007 թ., Ուկրաինա, Բրոնզե մեդալ)
    • Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա (2008 թ., Ղազախստան, Արծաթե մեդալ)

    Հետաքրքրություններս շատ են` երաժշտություն, երգ և պար, լող, հեծանիվ, թենիս և բիլիարդ, զբոսաշրջություն և արշավներ: Սիրում եմ գրքեր կարդալ, հիմնականում ֆանտաստիկ, գիտական, հոգեբանական և պատմական: Բանավեճեր և քննարկումներ եմ սիրում: Սիրում եմ հանդիպել նոր մարդկանց և հետազոտել նոր մշակույթներ: Ես սիրում եմ ամեն ինչ, որ կապված է մտածելու, տրամաբանելու և ստեղծագործելու հետ: Սիրում եմ ԱՊՐԵԼ…

    Հավատում եմ, որ բոլորս միասին կարող ենք «Լույսի» մեծ ընտանիք դառնալ, որը նպատակ ունի հզոր և զարգացած Հայաստան ստեղծելու: Երկիր, որը գնահատում է իր քաղաքացու տաղանդը և աշխատանքը, և որտեղ մարդիկ իրենց պաշտպանված ու հարգված են զգում: Ես կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է իր առանձնահատուկ ներդրումն ունենալ մեր ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին, և վստահ եմ, որ մենք միասին կարող ենք ԵՐԿԻՐԸ և մասնավորապես ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՏԵՂ ԴԱՐՁՆԵԼ!!!
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ