Ծնվել եմ հայկական ընտանիքում 1993 թվականին Չեխիայի Հանրապետության Kraslice քաղաքում: Ամբողջ կյանքս ապրել եմ Չեխիայում, չնայած այն փաստի շնորհիվ, որ բոլոր բարեկամներս ապրում են Հայաստանում, հայրենիքս այցելում եմ կանոնավոր կերպով:
Հաճախել եմ Սոկոլովի տարրական դպրոցը, որտեղ ձեռք եմ բերել իմ գիտելիքի հիմքը: 2004 թվականին որոշեցի փորձել ինձ և իմ գիտելիքներին` սովորելով Չեխիայի Հանրապետության ամենառաջատար ավագ դպրոցներից մեկում` Սոկոլովի գիմնազիայում, որտեղ սովորեցի 2004-2009 թվականներին:
Միշտ ցանկացել եմ շրջապատված լինել հայերով և ապրել հայկական միջավայրում, որը իրապես հնարավոր չէր Չեխիայում: Ուստի, երբ լսեցի Ասիայի առաջատար դպրոցներից մեկում մեծ հայկական համայնքի մասին, էլ ոչ մի բանի չսպասեցի և հաջող դիմումից հետո ընդուվեցի Թայլանդի Regents School Pattaya.
Թայլանդում անցկացրեցի կյանքիս վերջին 2 տարիները, որտեղ ավարտեցի միջնակարգ կրթությունս Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրով:
Իմ Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրից հետո առաջարկներ ստացա Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Կանադայի համալսարաններից:
Հետագա ուսմանս համար ընտրեցի Տորոնտոյի համալսարանը, որտեղ ընդունվել էի Արվեստը և գիտությունը միջազգային հարաբերություններում ֆակուլտետը, և այժմ անհամբեր սպասում եմ իմ համալսարանական կյանքին:
Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել սպորտով, հատկապես ֆուտբոլ խաղալ, ջութակ նվագել և կարդալ պատմական ու փիլիսոփայական գրքեր: