Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Հովնաթան Կարապետյան

Հովնաթան Կարապետյան
"Լույսի" կրթաթոշակառու
Սթենֆորդի համալսարան
Կիրառական ֆիզիկա
Ասպիրանտուրայի 5-րդ կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր
    Ծնվել եմ Գյումրում 1984 թ-ին: 1996-2001 թթ. հաճախել եմ Երևանի Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը: Այս ընթացքում էլ սկսեցի հետաքրքրվել ճշգրիտ գիտություններով: Ֆիզիկայի հրաշալի ուսուցիչներ ունեի, ովքեր օգնում էին ինձ մասնակցելու այդ առարկային վերաբերող տեղական ու ազգային բազմաթիվ մրցույթների:

    2001 թ-ին մասնակցեցի աշխարհի տարբեր երկների դպրոցականների համար անցկացվող Ֆիզիկայի միջազգային օլիմպիադային, որն այս ոլորտի լավագույն մրցույթներից է, և գովասանագրի արժանացա: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (МФТИ): 2005 թ-ին` այս համալսարանում բակալավրի կոչում ստանալուց հետո, դիմեցի ԱՄՆ-ի մի շարք համալսարաններ` ասպիրանտական ծրագրերի:

    2006 թ-ին ընդունվեցի Սթենֆորդի համալսարանի Կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրա, որտեղ էլ այժմ աշխատում եմ իմ գիտական թեզի պատրաստամն ուղղությամբ: Այդ աշխատանքը ներառում է փորձերի անցկացում հետազոտական լաբորատորիայում ու հատուկ դասեր՝ կապված իմ ուսումնասիրությունների ոլորտի հետ: Հետազոտության հիմնական թեման բարձր ջերմաստիճանային գերհաղորդականությունն է:

    Սիրում եմ գեղարվեստական գրքեր կարդալ ու հեծանիվ քշել, ինչպես նաև մեծ հաճույքով հետևում եմ Սթենֆորդի բոլոր սպորտաձևերին:

    "Հասկացա, թե որքան կարևոր է շփվել այն ուսանողների հետ, ովքեր արդեն անցել են այն արահետը, ուր դու նոր ես ոտք դնում: Իմ ընկերների աջակցությունն ու խորհուրդները միշտ էլ օգնել են ինձ ուսումնառությանս ընթացքում":
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ