Լույս
Ստեղծարարություն, որ ծնվում է համագործակցությունից

Երեխաները միասին ստեղծագործում են "Հայփերսքորով": Իսկ ինչ է "Հայփերսքորը":
"Հայփերսքորը" համակարգչային ծրագիր է, որը ինտուիտիվ մակարդակում և դինամիկ կերպով հասանելի է դարձնում երաժշտական կոմպոզիցիան և ստեղծարարությունը բոլորի համար` երեխաների, սիրողական մակարդակի երաժիշտների և ոչ միայն:
Կոմպոզիցիայի սյուժեն գրաֆիկորեն արտահայտվում է գծային շարժման տեսքով: Գծերի կառուցվածքը, ձևը և գույնը երաժշտական լուծում են տալիս` պարզություն կամ բարդություն, փոփոխական հարմոնիզացիա հաղորդելով կոմպոզիցիային:
Երեխան ստեղծում կամ ընտրում է մեղեդային որոշակի մոտիվ, ապա այն տեղադրում է ծրագրի հիմնական պատուհանի մեջ` դա արտահայտելով գծային պատկերի միջոցով: Նմանատիպ բազմագույն և տարաձև գծերը դառնում են ամբողջական կոմպոզիցիա:
"Հայփերսքոր" համակարգը ավտոմատ կերպով գրաֆիկական պատկերները վերածում է երաժշտության` հնարավորություն ընձեռելով երաժշտական կրթություն չունեցող մարդկանց ստեղծելու գրեթե պրոֆեսիոնալ գործեր:

Ուղերձ հիմնադիրներից
 
Հիմնադրամի կարևոր ցանկություններից մեկն է` նախաձեռնել փոխադարձ ոգեշնչման գործընթաց Հայաստանի ու արտասահմանում ուսանող հայ երիտասարդների միջև:

Լույս դարձիր:
Տես հնարավորություններդ:



    1 հաղորդագրություն:            1. “ԼուՅսաբանում” թիմ       “Լույսը” համալրում է “ԼուՅսաբանում” թիմը: Խնդրում ենք լրացնել հայտաձևը և ուղարկել luysabanum@luys.am հասցեին մինչև 2012 թ. փետրվարի 10-ը:
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ