Ես ծնվել եմ 1992 թվականի ապրիլի 15-ին Երևանում . Ուսում եմ ստացել Անանիա Շիրակացի ճեմարանում . 2007 թվականին ինձ հրավիրեցին սովորելու փոխանակման ծրագրով Ռեջենդի Պատայայում դպրոցում . 2011 թվականին ես առաջարկ ստացա սովորելու Տորոնտոյի համալսարանում . Ես պատրաստվում եմ ուսումնասիրել առևտուրը բակալավրի մակարդակում .
Ես համարում եմ Հայկակական աշխարհի հասկացությունը նշանավոր հասույթ մեր ազգային գաղափարախոսության համար . Յուրաքանչյուր հայ պարտավոր է խթանել իր ազգի ծաղկումն ու զարգացումը . Սա հնարավոր կլինի միայն այն դեպքում , երբ մարդկանց երիտասարդ սերնդի ինտելեկտուալ հատվածը կարողանա կիսել այն ամբողջ փորձը և գիտելիքները , որոնք ձեռք են բերվել արտասահմանում .
Ես իրոք հավատում եմ , որ արտասահմանում սովորելու հնարավորությունը կխթանի Հայաստանում բիզնեսի ենթակառուցվածքների զարգացմանը . Բացի հումքի պակասից Հայաստանը ունի նաև գիտելիքների և ինտելեկտուալ պոտենցիալի անհրաժեշտություն , որ էլ հանդես է գալիս որպես երաշխիք կայուն տնտեսական զարգացման համար . Միակ խոչընդոտը , որը խանգարում է Հայասատանին լինել Կովկասում ֆինանսական կենտրոն շրջափակումն է և միջազգային նավահանգիստների անհասանելիությունը . Մյուս կողմից Հայաստանի աճող դերը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կհաղթահարի այս խոչընդոտը և կոգեշնչի ավելի շատ տեխնոլոգիաների առաջացումը . Ես կանեմ ամեն ինչ , որպեսզի ներկայացնեմ արտասահմանյան ներդրումները Հայաստանի ձևավորվող արդյունաբերության մեջ .