Ծնվել եմ 1991 թ-ին Երևանում և ապրել այնտեղ մինչև 1998 թ-ը, երբ մեր ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ` Ալյասկա: Այնտեղ եմ անցկացրել դպրոցական տարիների մեծամասնությունը, իսկ 2006 թ-ին արդեն տեղափոխվեցինք Նյու Ջերսի նահանգ:
Այժմ սովորում եմ Փրինսթոնի համալսարանի մեխանիկական և ավիատիեզերական ինժեներիայի բաժնի երրորդ կուրսում:
Ազատ ժամանակ ֆուտբոլ եմ խաղում, զբաղվում ծրագրավորմամբ ու դիզայնով, նաև կիթառ եմ նվագում: