Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Հայկ Կուպելյանց

Հայկ Կուպելյանց
"Լույսի" կրթաթոշակառու
Լոնդոնի համալսարանական քոլեջ
Մարդու իրավունքներ
Մագիստրատուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ծնվել եմ Երևանում 1988թ.: 1995 թ-ից մինչ 1998-ն ապրել եմ Ուկրաինայում և սովորել ռուսական դպրոցում: 1998 թ. տեղափոխվել եմ Հայաստան եւ սովորել Մայակովսկու անվան համար 7 դպրոցում:

    Ավարտելով դպրոցը` 2005թ. ընդունվել եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետ: Չորս տարի անց ստացել եմ երկու դիպլոմ իրավունքի բնագավառում` Հայաստանում ֆրանսիական համալսարանից (գերազանցության դիպլոմ) եւ ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանից ("Mention bien"): Ներկայումս մագիստրատուրայի ուսանող եմ երկու նշված համալսարաններում և ուսանում եմ միջազգային գործարարական իրավունք:

    Մասնագիտական աշխատանքս սկսել եմ Մարսել քաղաքում` Ֆրանսիայում անցկացրած պրակտիկայով, որի ղեկավարն էր փաստաբան Անի Քեշիշյանը: Ներկայումս աշխատում եմ առաջատար իրավաբանական գրասենյակներից մեկում` GPartners-ում` որպես իրավաբան: Պարտականություններս ներառում են միջազգային պայմանագրերի պատրաստում, գրասենյակին հանձնարարված բարեփոխումների իրականացում, վեճերի միջազգային լուծմանը մասնակցություն:

    Բացի այդ, ես ակտիվորեն ներգրավված եմ հասարակական կյանքում. ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ եմ և "Լույս" հիմնադրամի երիտասարդ փորձագետ:

    Հետաքրքրված եմ նաեւ գիտական ուսումնասիրություններով և տպագրված մի շարք հոդվածներ ունեմ: Իմ գիտական հետաքրքրությունները ներառում են միջազգային իրավունքը, մասնավորապես, միջազգային հանրային իրավունքը, միջազգային մասնավոր իրավունքը և միջազգային առևտրային արբիտրաժը:

    2011 թ. ուսանել եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի իրավագիտության բաժնում: Այժմ սովորում եմ նույն համալսարանի Մարդու իրավունքներ ծրագրում:

    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ