Ծնվել եմ Երևանում 1987 թվականին: Վաղ հասակում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Իսպանիա, որտեղ ավարտել եմ ավագ դպրոցը: 2007 թվականից ապրում եմ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում, որտեղ էլ սկսել եմ իմ ակադեմիական կարիերան:
Կրթություն և պարգևներ
-
2010 թ. հոկտեմբեր
Բացառիկ մրցանակ
Շնորհվել է Լոնդոնի Իլինգ համայնքի կողմից` Հայկական տեղեկատվական և խորհրդատվության կենտրոնում կամավորական աշխատանք կատարելու համար:
-
2010 թ. սեպտեմբեր
Պատվոգիր
Շնորհվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի կողմից` Ձեռնարկությունների ճամբար հաճախելու համար:
- 2010 թ. հունիս
Բիզնես իտալերենի վկայական (Լոնդոնի համալսարանական քոլեջ):
- 2009-ից մինչ օրս`
Եվրոպական սոցիալական և քաղաքական հետազոտությունների և իտալերենի բաժնի բակալավրիատի ուսանող, Լոնդոնի համալսարանական քոլեջ:
- 2008-2009
Մուտք դեպի բարձրագույն կրթություն` պատմություն, սոցիոլոգիա և անգլերեն, Բորնմութ և Փուլ քոլեջ, ավարտել եմ գերազանց գնահատականներով:
- 2008-2009
Իսպաներեն (Ա մակարդակ), Բորնմութ եւ Փուլ քոլեջ, ավարտել եմ գերազանց գնահատականով:
2011 թ. հոկտեմբերին ընտրվել եմ Հայկական տեղեկատվական և խորհրդատվության կենտրոնի (Հայաշեն) հոգաբարձուների խորհրդի անդամ: 2010 թվականին հիմնել եմ UCL-ի Հայկական ուսանողական խորհուրդը, որն էլ ներկայումս նախագահում եմ:
Գերազանց տիրապետում եմ 5 լեզվի` հայերեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն և Իտալերեն:
Շատ հետաքրքրված եմ Հայաստանի Հանրապետության քաղաքականությամբ, հատկապես` արտաքին: Վստահ եմ, որ իմ բարձրագույն կրթությունը և լեզուների իմացությունը կզինեն ինձ այնպիսի գիտելիքներով ու հմտություններով, որոնք կօգնեն բարձրացնել Հայաստանի դերն ու դիրքը եվրոպական և միջազգային ատյաններում: