Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Գոռ Զաքարյան

Գոռ Զաքարյան
"Լույսի" կրթաթոշակառու
Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ
Բիզնեսի կառավարում
Մագիստրատուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր
    Սովորել եմ Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում:

    2000 թ-ին, որպես աշակերտների փոխանակման ծրագրի մասնակից, մեկնել եմ Ամերկայի Միացյալ Նահանգներ և սովորել Հյուսիսային Կարոլինայում` ավագ դպրոցի ավարտական դասարանում: Դպրոցն ավարտալուց հետո ընդունվել եմ ԱՄՆ-ի համալսարաններից մեկն ու 2005 թ-ին ստացել Դիկինսոնի քոլեջի Տնտեսագիտության և Միջազգային բիզնեսի ու կառավարման բակալավրի աստիճան: Ուսման երրորդ տարում մեկ կիսամյակ սովորել եմ Ֆրանսիայի Թուլուզի համալսարանում, որը տնտեսագիտության ոլորտի լավագույներից է:

    Տնտեսագիտական կրթությունս շարունակել եմ Բրենդայսի համալսարանում` 2007 թ-ին ստանալով Միջազգային տնտեսագիտության և ֆինանսների մագիստրոսի աստիճան: Ուսման ընթացքում աշխատել եմ BNY Mellon Asset Management ընկերության ներդումների կառավարման ոլորտում:

    Բրենդայսում ուսումս ավարտելուց հետո աշխատել եմ Բոստոնի Analaysis Group տնտեսգիտական խորհրդատվական կազմակերպությունում և մասնակցել մի շարք նշանակալից դատական գործերի` որպես տնտեսագիտական և ֆինանսական հաշվարկների գծով խորհրդական:

    2011 թ-ից սովորում եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Սլոուն բիզնես դպրոցի Բիզնեսի կառավարման մագիստրատուրայում:

    "Ուզում եմ նոր նախաձեռնությունների հարցում առաջատար լինել, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց կյանքն առավել արդյունավետ դարձնել` նրանց համար տնտեսական շահույթ ստեղծելով:"
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ