Ես ծնվել եմ 1989 թ. Հայաստանում` Աբովյան քաղաքում: Երբ 11 տարեկան էի, մեր ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ, Արցախ:
Միջնակարգ դպրոցում ուսանելու ժամանակ հետաքրքրվել եմ թատերական արվեստով: Հաճախել եմ թատերական ստուդիա և ստացել ավարտական վկայական Արցախի պետական դրամատիկական թատրոնից: Նաև հաջողությամբ մասնակցել եմ անգլերեն լեզվի օլիմպիադաների:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլո-ֆրանսերենի բաժինը: Համալսարանում սովորելու ժամանակ ակտիվորեն ներգրավված էի Արցախի հասարակական կյանքին: 2010 թ.-ին մասնակցել եմ Եվրոխորհրդի կողմից Գերմանիայում անցկացվող "Երիտասարդական խաղաղասիրական ճամբարին":
2010 թ. ավարտել եմ Արցախի պետական համալսարանը և ընդունվել Կոլումբիայի համալսարան:
“Կրթությունը ազատության ավելի հուսալի պաշտպան է, քան զինված բանակը”: Էդվարդ Էվերեթ