Լույս
Ուղերձ հիմնադիրներից

Հարգելի գործընկեր,

Մեր ազգային բնավորության ամենակարևոր հատկանիշներից մեկը գիտելիքի ու որակյալ կրթության ձգտումն է, իրողություն, որ առավել քան կարևորվում է 21-րդ դարում, երբ կրթության ցածր մակարդակ ունենալը նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ: Այսօր ինտելեկտի ու գիտելիքների վրա հիմնված հասարակությունը դառնում է յուրաքանչյուր պետության զարգացման հիմնական շարժիչ ուժը:

Այդ ուժը մարմնավորում են այն երիտասարդները, ովքեր ուսումնատենչ են, բանիմաց, ովքեր պատրաստ են շարունակաբար սովորել ու կատարելագործվել` իրենց գիտելիքներն ու փորձը ներդնելով մեր նորանկախ պետականության զարգացման ընդհանուր գործում:

Պետության գործառույթն այսօր մեր քաղաքացիների համար ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիք ստանալու հնարավորություններ ու պայմաններ ստեղծելն է: Այդ նպատակին ծառայելու համար է նաև ստեղծվել "Լույս" հիմնադրամը, ուստի հուսով եմ, որ հիմնադրամի կայքէջը Ձեզ համար կդառնա կրթական ծրագրերի և գիտելիքի աշխարհի հետ գործակցելու միջոցներից մեկը:

Մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ և ամենայն բարիք:


Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահ

Back
    1 հաղորդագրություն:            1. “ԼուՅսաբանում” թիմ       “Լույսը” համալրում է “ԼուՅսաբանում” թիմը: Խնդրում ենք լրացնել հայտաձևը և ուղարկել luysabanum@luys.am հասցեին մինչև 2012 թ. փետրվարի 10-ը:
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ