: (Հաճախակի տրվող հարցեր)
Ովքեˆր են հիմնադիրները:
Հիմնադիրներն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
"Լույս" հիմնադրամը մասնավոˆր է, թեˆ պետական:
"Լույսը" մասնավոր հիմնադրամ է:
Ինչոˆւ է հիմնադրամը մասնավոր:
"Լույս" հիմնադրամը մասնավոր հաստատություն է, սակայն նրա հիմնադիրները երկրի այժմյան ղեկավարներն են: Այսինքն` հիմնադրամի աշխատանքը համահունչ է երկրի ղեկավարների` Հայաստանի ապագայի տեսլականին: Մասնավոր լինելու հանգամանքն ապահովում է նրա կայունությունը: Որքան շատ մարդ ֆինանսական օժանդակություն ցուցաբերի "Լույսին", այնքան շատ հիմնադրամը կպատկանի բոլոր հայերին:
Ոˆրն է հիմնադրամի առաքելությունը:
"Լույսը" երկու առաքելություն է իրականացնում, որոնք զուգակցում են իրենց նպատակները`
Ոˆր ուսանողները կարող են դիմել "Լույսի" կրթաթոշակին:
Ուսանողը պետք է համապատասխանի հետեւյալ երեք չափանիշներին`
Ինչպեˆս է "Լույսն" ընտրում այն 10 համալսարանները, որոնց աջակցելու է:
10 համալսարաններից բաղկացած ցանկը կազմվում է` համաձայն "US News & World Report"-ի ներկայացրած վարկանիշների` անկողմնակալ մոտեցում ապահովելու համար: "US News & World Report"-ն ամեն տարի հրապարակում է աշխարհի լավագույն 400 համալսարանների վարկանիշները:
Արդյոˆք հնարավոր է բողոքարկել համալսարանների ցանկի հաստատման որոշումը:
Ոչ: Կարեւոր է հասկանալ, որ դա "Լույսի" ներքին կանոնակարգն է, եւ յուրաքանչյուրը պարտավոր է հարգել այն: Այս մեթոդն օգնում է լիարժեք պարզություն մտցնել եւ անկողմնակալ ու արդար մոտեցում ապահովել բոլորի հանդեպ:
Իˆնչ կլինի, եթե ուսանողն արժանանա "Լույսի" կրթաթոշակի, սակայն հաջորդ տարի այդ համալսարանը չընդգրկվի "US News & World Report" կողմից հրապարակված լավագույն 10 հաստատությունների ցանկում:
Եթե ուսանողն արժանանում է "Լույսի" կրթաթոշակին, հիմնադրամը շարունակում է աջակցել նրան: Սա գործում է մինչեւ ուսանողի ակադեմիական ծրագրի ավարտը` անկախ այն փաստից` համալսարանը դեռեւս ընդգրկված է ցանկում է, թե արդեն ոչ: Եթե "Լույսն" սկսում է աջակցել ուսանողին, ապա դա անում է ծրագրի ամբողջ ընթացքում:
Իˆնչ ֆինանսական հնարավորություններ ունեն կամ իˆնչ սոցիալական շերտ են ներկայացնում այն ուսանողները, ովքեր "Լույսի" կրթաթոշակին են արժանանում:
Ֆինանսական նկարագիրը կամ սոցիալական շերտի պատկանելությունն ընտրության չափանիշ չեն: Սրանք բոլորովին կապ չունեն համալսարանի` ուսանողին ընդունել-չընդունելու որոշման հետ: Այսպիսով, "Լույսի" ուսանողների մեջ կարելի է գտնել բոլոր սոցիալական շերտերի ներկայացուցիչներին:
Համալսարաններն ուսանողներին ընդունում են` հիմնվելով միայն նրանց գիտական ձեռքբերումների եւ արժանիքների վրա: "Լույսը" կրթաթոշակ է հատկացնում այն ժամանակ, երբ համալսարանն ընդունելության հրավեր է ուղարկում ուսանողին:
Ինչպեˆս եք հաշվում "Լույսի" ֆինանսական օժանդակության չափը:
Երբ համալսարանն ընդունում է ուսանողին, այդ հաստատության ֆինանսական գրասենյակը հաշվարկում է վճարման ենթակա ուսման վարձը: Այս հաշվարկը կատարվում է` համաձայն ուսանողի եւ նրա ընտանիքի ֆինանսական կացության: "Լույսի" որոշումը կրթաթոշակի հատկացման վերջին փուլն է: Հիմնադրամը հաշվի է առնում համալսարանի փաստաթուղթը, նաեւ ցանկացած այլ կրթաթոշակ, որ ուսանողը կարող է ստանալ: "Լույսը" կրթաթոշակ է հատկացնում` համաձայն վճարման ենթակա մնացյալ գումարի:
"Լույսը" պահանջում է ապացույց ներկայացնել այն մասին, որ ուսանողը, համալսարան դիմելուն զուգահեռ, դիմել է նաեւ կրթաթոշակի: "Լույսին" դիմելիս համալսարանի ընդունելության մասին պաշտոնական փաստաթղթից բացի, պետք է ներկայացվինա եւ այս տեղեկատվությունը:
Կրթաթոշակ տրամադրելիս "Լույսը" հաշվարկում է ուսման վարձը, կեցության ծախսերը, ապահովագրությունը, գրքերը, նոութբուքը եւ ճանապարհածախսը: "Լույսը" հատկացնում է անհրաժեշտ ամբողջ գումարի 50 տոկոսից ոչ ավելին:
Ոˆրն է "Լույսի" կրթաթոշակին արժանացած ուսանողի Պատվո կոդեքսը:
"Լույսի" Պատվո կոդեքսը Հայկական աշխարհում
Իˆնչ պարտավորություններ ունի "Լույսի" կրթաթոշակին արժանացած ուսանողը:
"Լույսի" ուսանողի պարտավորությունները
Ինչոˆւ "Լույսի" ուսանողները չեն պարտավորվում Հայաստան վերադառնալ:
"Լույսի" կրթաթոշակառուները սկսում են աշխատել հիմնադրամի հետ կրթաթոշակի արժանանալու առաջին օրվանից իսկ: "Լույսը" պարբերական հաղորդակցություն եւ փոխանակում է իրականացնում եւ պարզում, թե ուսանողը կրթական ինչ նորություններ, փորձ եւ նոու-հաու է բերելու Հայաստան` իր հասակակիցների հետ կիսելու համար: Ամեն ամառ "Լույսը" Հայաստանի գյուղերում մեկամսյա սեմինարներ (workshop) է կազմակերպում, որտեղ հավաքվում են "Լույսի" կրթաթոշակառուները` միասին մտածելու եւ աշխատելու:
Ուղեղների շրջանառություն, ոչ թե ուղեղների արտահոսք:
"Լույսն" աշխատում է ուղեղների շրջանառություն իրականացնելու ուղղությամբ: Դա նշանակում է, որ մենք խրախուսում ենք գիտելիքին ու նոու-հաուին տիրապետող յուրաքանչյուր անհատի` գալ Հայաստան եւ աջակցել այնպիսի նախագծերի արմատացմանը, որոնք դրական փոփոխությունների են հանգեցնում: "Լույսը" փնտրում է փորձագետների եւ հրավիրում նրանց` մտածելու Հայաստանում տարբեր մասնագիտությունների զարգացման շուրջ: Դա նպատակ ունի ապահովելու Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաշխարհային տնտեսությանն ու գլոբալ ուղիների նախանշման գործին:
"Լույս" հիմնադրամն այս տարի ունի՞ նոր ծրագրեր, և որո՞նք են դրանք:
"Լույսի" յուրաքանչյուր կրթաթոշակառու առաքելություն ունի ապահովելու աշխարհի առաջատար գիտելիքի և փորձառության հոսքը դեպի Հայաստան: Այդ ամենն իրականացվում է բոլոր այն ծրագրերի միջոցով, որոնք հենց իրենք են մշակում "Զարգացնենք Հայաստանը" ծրագրի շրջանակներում: Սրանով էլ բացատրվում է, թե ինչպես է "Լույսն" անընդհատ նոր ծրագրեր առաջարկում, որոնք մշտապես թարմացվում են:
Մենթորական ծրագրի հետ կապված վիճակագրություն կներկայացնե՞ք: Քանի՞ մենթորական խումբ կա, քանի՞ ուսանող է ընդգրկված այդ խմբերում:
"Լույսը" շրջանառության մեջ է դնում մի կարևոր գաղափար ու մշակույթ` "ինտելեկտուալ ֆիլանտրոպիա": Այն ենթադրում է ակտիվ մասնակցություն Հայկական աշխարհի կառուցման գործին: Ամեն մեկս էլ սովորելու և մյուսներին փոխանցելու որևէ բան ունենք: "Լույսին" միացող յուրաքանչյուր ուսանող իր ուժը ներդնում է լավագույն ապագայի կառուցման գործին:
Այս առումով` մենթորության ծրագիրը հենց այդ նպատակին է միտված: "Լույսի" ուսանողը` մենթորը, իր փորձն է փոխանցում հայաստանցի մեկ այլ ուսանողի` մենթիի, խորհուրդներ տալիս նրան, օգնում լավագույն արդյունքներ ապահովել գիտական և մասնագիտական ասպարեզներում: Մենթորության ծրագիրը փոխադարձաբար հարստացնելու և հարստանալու գործընթաց է, ուր բոլորը միասին կոնկրետ աշխատանք կատարելու առիթ ու հնարավորություն ունեն: Երբ տևական երկկողմ աշխատանքի արդյունքում մենթին դիմում և ընդունվում է աշխարհի լավագույն բուհերից մեկը, արդեն ինքն է դառնում մենթոր և ձեռք մեկնում իր խորհրդի ու ուղղորդության կարիքն ունեցող մեկ այլ հայ ուսանողի:
"Լույսի" յուրաքանչյուր ուսանող մենթի ունի: Նրանք միասին քննարկում ու մշակում են Հայաստանում իրականացվելիք ծրագրերն ու նախագծերը և դրանք կյանքի կոչելու ռազմավարությունը: "Լույսի" ուսանողը ներդնում է իր նոր գիտելիքն ու փորձը, իսկ իր մենթին օգնում է նրան այդ գիտելիքը ձևակերպել ու ներկայացնել այն իրական կյանքին և տեղի կարիքներին համապատասխան:
Այս մենթոր-մենթի խողովակի շնորհիվ "Լույսի" և Հայաստանի ուսանողներն ապահովում են աշխարհի լավագույն գիտական կենտրոնների և հայաստանյան բուհերի որակյալ գիտելիքի թարմացումը:
Մինչ օրս "Լույսը" մոտ 100 ուսանող ունի, և նրանցից յուրաքանչյուրն աշխատում է առնվազն մեկ հայաստանցի ավագ դպրոցականի կամ ուսանողի հետ: Սկսելով աշխատել միասին` մենթորն ու մենթին շարունակում են համագործակցել ամբողջ տարվա ընթացքում: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անտեսել ֆիզիկական սահմանները և տարածությունը` իրենց ժամանակը, ջանքերն ու սերը ներդնելով Հայաստանի զարգացման գործին:
"Լույսի" ուսանողները սեպտեմբերից մինչ հունվար ընտելանում են իրենց նոր համալսարանի միջավայրին, հունվար-փետրվար ամիսներին մշակում են "Զարգացնենք Հայաստանը" ծրագրի ընթացքում իրականացվող նախագծերը, իսկ մարտին ընտրում են իրենց մենթիներին, ու հետ աշխատելու են ամբողջ տարի:
Մարտի սկզբին "Լույսի" ծրագրերի ղեկավար Գայանե Ղումաշյանը կոչ է անում բոլոր ուսանողներին մենթորական ծրագրի միջոցով միանալու Հայկական աշխարհին:
"Լույսի" ուսանողների շարքերում կաˆն այնպիսիները, որոնք ամբողջական կրթաթոշակի են արժանացել:
Որոշ ուսանողներ, ովքեր ամբողջական կրթաթոշակի են արժանացել, այն ստացել են կա'մ իրենց իսկ դիմած համալսարաններից, կա'մ այլ աղբյուրներից:
"Լույսը" ամբողջական կրթաթոշակ չի տրամադրում:
Այնուամենայնիվ, ամբողջական կրթաթոշակ ստացած շատ ուսանողներ ցանկություն են հայտնում միանալու "Լույսի" կրթաթոշակառուների ցանցին: Դա նրանց հնարավորություն է ընձեռում իրենց ընկերակիցների միջոցով հաղորդակից լինելու տարրաբնույթ գիտելիքների: Մասնակցում են "Զարգացնենք Հայաստանը" ծրագրին և ակադեմիական գիտելիքը իրական կյանքում կիրառելու մեծ փորձ են ձեռք բերում: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանը բացահայտելու և բիզնեսի զարգացման նպատակով երկրի պոտենցիալը ճանաչելու համար: