ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հաճախակի Տրվող Հարցեր

Ընդհանուր

10 համալսարաններից բաղկացած ցանկը կազմվում է` համաձայն Շանհայի Ջիայո Թոնգ համալսարանի` աշխարհահռչակ բուհերի հետազոտության կենտրոնի հրապարակած «Աշխարհի համալսարանների վարկանիշների» (ARWU)` անկողմնակալ մոտեցում ապահովելու համար: ARWU-ն ամեն տարի հրապարակում է աշխարհի լավագույն 500 համալսարանների վարկանշային աղյուսակը:

Ոչ: Կարևոր է հասկանալ, որ դա «Լույսի» ներքին կանոնակարգն է, և յուրաքանչյուրը պարտավոր է հարգել այն: Այս մեթոդն օգնում է ապահովել կատարյալ թափանցիկություն, անկողմնակալ ու արդար մոտեցում բոլորի հանդեպ:

Ֆինանսական նկարագիրը և հասարակության որևէ շերտին պատկանելությունն ընտրության չափանիշ չեն: Սրանք բոլորովին կապ չունեն համալսարանի` ուսանողին ընդունել-չընդունելու որոշման հետ: Այսպիսով, «Լույսի» ուսանողները հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ են:

Համալսարաններն ուսանողներին ընդունում են` հիմնվելով միայն նրանց գիտական ձեռքբերումների եւ արժանիքների վրա: "Լույսը" կրթաթոշակ է հատկացնում այն ժամանակ, երբ համալսարանն ընդունելության հրավեր է ուղարկում ուսանողին:

«Լույսի պատվո կոդեքսը» Հայկական աշխարհում.

  • Հավատացեք ինքներդ ձեզ, ուրիշներին եւ միավորված Հայկական աշխարհին:
  • Եղեք ազնիվ, հանդուրժող, հարգալից եւ հպարտ:
  • Սիրեք եւ աջակցեք հայերին ամբողջ աշխարհում:
  • Կապ պահպանեք եւ աշխատեք աշխարհասփյուռ հայության հետ:
  • Ձգտեք լինել լավագույնը ձեր ոլորտում:
  • Արեք լավագույնը մարդկության և աշխարհի համար:
  • Շարունակեք հետազոտել, բացահայտել և երևակայել:
  • Եղեք լայնախոհ և համարձակվեք յուրաձև մտածել:
  • Մենթոր ընտրեք և ինքներդ դարձեք մենթոր հայ երիտասարդների համար:
  • Զարգացեք որպես հայ եւ զարգացրեք Հայաստանը:

"Լույսի" ուսանողի պարտավորությունները

  • Միշտ կապի մեջ եղեք: Մասնակցեք Երևանում գտնվող «Լույսի» առցանց ժողովներին:
  • Մասնակցեք և ներկայացրեք առաջարկներ «Լույսի» "Զարգացնենք Հայաստանը" ծրագրի համար:
  • Փոխանցեք ձեր գիտելիքն ու ոգևորությունը: Հայաստանում գտնվելու ընթացքում սեմինար անցկացրեք:
  • Մենթոր դարձեք հայաստանցի երիտասարդ ուսանողների համար:
  • «Լույսի» ծրագրերին մասնակցելիս հայերեն սովորեք և ծանոթացեք Հայաստանի մշակույթին:
  • Տրամադրեք ձեր գիտական հրապարակումները` «Լույսի» կողմից հրատարակելու համար
  • Հյուրընկալեք ձեր համալսարանում ձեզ այցելած «Լույսի» ուսանողներին:
  • Ներկայացրեք եռամսյակային հաշվետվություններ, ձեր դիտարկումներն ու առաջարկությունները:
  • Միացեք կամ ստեղծեք հայ ուսանողների միություն կամ «Լույսի» ցանց այն համալսարանում, որտեղ սովորում եք:
  • Որտեղ էլ լինեք, եղեք «Լույսի» և հայկական մշակույթի դեսպանը:

«Լույսի» կրթաթոշակառուներն սկսում են աշխատել հիմնադրամի հետ կրթաթոշակի արժանանալու առաջին օրվանից իսկ: «Լույսը» պարբերական հաղորդակցություն և մտքերի փոխանակում է իրականացնում ու պարզում, թե ուսանողը կրթական ինչ նորություններ, փորձ և արհեստավարժություն է բերելու Հայաստան` իր հասակակիցների հետ կիսելու համար: Ամեն ամառ «Լույսը» Հայաստանի գյուղերում մեկամսյա ինտերակտիվ սեմինարներ (workshop) է կազմակերպում, որտեղ հավաքվում են «Լույսի» կրթաթոշակառուները` միասին մտածելու և աշխատելու:

«Լույսն» աշխատում է ուղեղների շրջանառություն իրականացնելու ուղղությամբ: Դա նշանակում է, որ մենք խրախուսում ենք գիտելիքին տիրապետող ու արհեստավարժ յուրաքանչյուր անհատի` գալ Հայաստան և աջակցել այնպիսի նախագծերի արմատացմանը, որոնք դրական փոփոխությունների են հանգեցնում: «Լույսը» փնտրում է փորձագետների և հրավիրում նրանց` մտածելու Հայաստանում տարբեր մասնագիտությունների զարգացման շուրջ: Դա նպատակ ունի ապահովելու Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաշխարհային տնտեսությանը և զարգացման ուղիների նախանշման գործին:

«Լույսի» յուրաքանչյուր կրթաթոշակառու առաքելություն ունի ապահովելու աշխարհի առաջատար գիտելիքի և փորձառության հոսքը դեպի Հայաստան: Այդ ամենն իրականացվում է բոլոր այն ծրագրերի միջոցով, որոնք ուսանողները մշակում են «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում: Սրանով էլ բացատրվում է, թե «Լույսն» ինչպես է անընդհատ ծրագրերի մշտապես թարմացվող ցանկ առաջարկում:

Հարցը` "Արմենպրես" լրատվական գործակալության թղթակից Աննա Եղիազարյանի

"Լույսը" շրջանառության մեջ է դնում մի կարևոր գաղափար ու մշակույթ` "ինտելեկտուալ բարեգործություն": Այն ենթադրում է ակտիվ մասնակցություն Հայկական աշխարհի կառուցման գործին: Ամեն մեկս էլ սովորելու և մյուսներին փոխանցելու որևէ բան ունենք: "Լույսին" միացող յուրաքանչյուր ուսանող իր ուժը ներդնում է լավագույն ապագայի կառուցման գործին:

Այս առումով` մենթորության ծրագիրը հենց այդ նպատակին է միտված: "Լույսի" ուսանողը` մենթորը, իր փորձն է փոխանցում հայաստանցի մեկ այլ ուսանողի` մենթիի, խորհուրդներ տալիս նրան, օգնում լավագույն արդյունքներ ապահովել գիտական և մասնագիտական ասպարեզներում: Մենթորության ծրագիրը փոխադարձաբար հարստացնելու և հարստանալու գործընթաց է, ուր բոլորը միասին կոնկրետ աշխատանք կատարելու առիթ ու հնարավորություն ունեն: Երբ տևական երկկողմ աշխատանքի արդյունքում մենթին դիմում և ընդունվում է աշխարհի լավագույն բուհերից մեկը, արդեն ինքն է դառնում մենթոր և ձեռք մեկնում իր խորհրդի ու ուղղորդության կարիքն ունեցող մեկ այլ հայ ուսանողի:

"Լույսի" յուրաքանչյուր ուսանող մենթի ունի: Նրանք միասին քննարկում ու մշակում են Հայաստանում իրականացվելիք ծրագրերն ու նախագծերը և դրանք կյանքի կոչելու ռազմավարությունը: "Լույսի" ուսանողը ներդնում է իր նոր գիտելիքն ու փորձը, իսկ իր մենթին օգնում է նրան այդ գիտելիքը ձևակերպել ու ներկայացնել այն իրական կյանքին և տեղի կարիքներին համապատասխան:

Այս մենթոր-մենթի խողովակի շնորհիվ "Լույսի" և Հայաստանի ուսանողներն ապահովում են աշխարհի լավագույն գիտական կենտրոնների և հայաստանյան բուհերի որակյալ գիտելիքի թարմացումը:

Մինչ օրս "Լույսը" մոտ 100 ուսանող ունի, և նրանցից յուրաքանչյուրն աշխատում է առնվազն մեկ հայաստանցի ավագ դպրոցականի կամ ուսանողի հետ: Սկսելով աշխատել միասին` մենթորն ու մենթին շարունակում են համագործակցել ամբողջ տարվա ընթացքում: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անտեսել ֆիզիկական սահմանները և տարածությունը` իրենց ժամանակը, ջանքերն ու սերը ներդնելով Հայաստանի զարգացման գործին:

"Լույսի" ուսանողները սեպտեմբերից մինչ հունվար ընտելանում են իրենց նոր համալսարանի միջավայրին, հունվար-փետրվար ամիսներին մշակում են "Զարգացնենք Հայաստանը" ծրագրի ընթացքում իրականացվող նախագծերը, իսկ մարտին ընտրում են իրենց մենթիներին, ու հետ աշխատելու են ամբողջ տարի:

Ամեն տարի` հոկտեմբերի 15-նոյեմբերի 15-ը, "Լույսի" ծրագրերի ղեկավար Գայանե Ղումաշյանը կոչ է անում բոլոր ուսանողներին մենթորական ծրագրի միջոցով միանալու Հայկական աշխարհին:

Հարցը` "Արմենպրես" լրատվական գործակալության թղթակից Աննա Եղիազարյանի

Որոշ ուսանողներ, ովքեր ամբողջական կրթաթոշակի են արժանացել, այն ստացել են կա'մ իրենց իսկ դիմած համալսարաններից, կա'մ այլ աղբյուրներից:
"Լույսը" ամբողջական կրթաթոշակ չի տրամադրում:
Այնուամենայնիվ, ամբողջական կրթաթոշակ ստացած շատ ուսանողներ ցանկություն են հայտնում միանալու "Լույսի" կրթաթոշակառուների ցանցին: Դա նրանց հնարավորություն է ընձեռում իրենց ընկերակիցների միջոցով հաղորդակից լինելու տարաբնույթ գիտելիքների: Մասնակցում են "Զարգացնենք Հայաստանը" ծրագրին և ակադեմիական գիտելիքը իրական կյանքում կիրառելու մեծ փորձ են ձեռք բերում: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանը բացահայտելու և բիզնեսի զարգացման նպատակով երկրի պոտենցիալը ճանաչելու համար:

Կրթաթոշակի ծրագիր

«Լույսի» կրթաթոշակի ծրագիրն ապահովում է Հայաստանի զարգացումը։ Հիմնադրամի կրթաթոշակառուների գիտելիքի և գործունեության շնորհիվ Հայաստանը մասնակցում է համաշխարհային գիտելիքահենք տնտեսության նորարար ուղղությունների ստեղծմանը և առաջատար երկրներին համաքայլ ընթանում արագ զարգացող աշխարհում։
Կրթաթոշակի ծրագրի միջոցով «Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու: «Լույսի» փոխառությունը դիտարկվում է որպես դրամաշնորհ, երբ ուսանողը կատարում է ուսումնառության յուրաքանչյուր տարվա համար «Լույսի» պայմանագրով ստանձնած բոլոր պարտականությունները:

«Լույսի» կրթաթոշակի առցանց հայտադիմումներն ընդունվում են ամեն տարի՝ ապրիլի 1-ից (Երևանի ժամանակով 00:00) հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը:

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին․

  • լինի հայ՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ կամ ունենա հայկական արմատներ,
  • «Լույսին» դիմելու պահին պետք է լինել 18-40 տարեկան,
  • ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու,

Դիմորդները պետք է ներկայացնեն անձը հաստատող կամ այլ փաստաթուղթ, որ կապացուցի անմիջական հայկական արմատների գոյությունը: Հայաստանի քաղաքացի դիմորդները պետք է ներկայացնեն վավեր անձնագիր կամ ՀՀ նույնականացման քարտ: Ոչ քաղաքացիներին խնդրում ենք ներկայացնել ծննդյան վկայական, ծնողի անձնագիր (հայկական ծագում ունեցող մոր կամ հոր) կամ մկրտության վկայական (ապացույց, որ դիմորդը մկրտվել է հայկական եկեղեցում):
Ուսանողը չի կարող դիմել «Լույսի» կրթաթոշակին, եթե համալսարանից միայն պայմանական հրավեր է ստացել (Conditional Offer):

Ուսանողը կարող է դիմել «Լույսին», միայն եթե արդեն իսկ դիմել է իր ընտրած համալսարանի ֆինանսական աջակցության գրասենյակ: Համալսարանի ֆինանսական հայտը պետք է լինի թարմ և ներկայացվի տվյալ ուսումնական տարվա համար, որպեսզի ուսանողը ստանա «Լույսի» կրթաթոշակ: Ուսանողը չի կարող «Լույսին» ներկայացնել բուհի` նախորդ տարվա ֆինանսական հայտը:

Ուսանողը չի կարող երկու անգամ դիմել հիմնադրամին նույն ակադեմիական աստիճանի համար, օրինակ` երկրորդ անգամ մագիստրատուրայում սովորելու համար:

Առաջին 10 ուսանողները, ովքեր դիմում են ամբողջական փաթեթով, որում ներառված է առաջիկա ուստարվա համար հաստատված բուհերից մեկի վերջնական հրավերը (unconditional offer), կհամապատասխանեն «Լույսի» կրթաթոշակի պայմաններին:

Յուրաքանչյուր համալսարանի համար

  • առավելագույնը 7 տեղ կհատկացվի ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներին,
  • առավելագույնը 3 տեղ՝ հայազգի այլ դիմորդներին:

Առաջին 10 ուսանողները, ովքեր դիմում են ամբողջական փաթեթով, որում ներառված է առաջիկա ուստարվա համար հաստատված բուհերից մեկի վերջնական հրավերը (unconditional offer), կհամապատասխանեն «Լույսի» կրթաթոշակի պայմաններին:

Յուրաքանչյուր համալսարանի համար

  • առավելագույնը 7 տեղ կհատկացվի ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներին,
  • առավելագույնը 3 տեղ՝ հայազգի այլ դիմորդներին:

Համոզվեք, որ Ձեր դիմում-հայտն ամբողջական է, այլապես այն չի քննարկվի: Մեր համակարգը գրանցում է Ձեր դիմումի ներկայացման ամսաթիվն ու ժամը Հայաստանի ժամանակով:

Ուսանողը չի կարող դիմել «Լույսի» կրթաթոշակին, եթե համալսարանից միայն պայմանական հրավեր է ստացել (Conditional Offer):

Բացառություններ երբեք չեն արվում: Ուսանողներիը կարող են դիմել «Լույսի» կրթաթոշակի ծրագրին, եթե արդեն ընդունվել են «Լույսի» կողմից հաստատված համալսարանների ցանկում ընդգրկված համալսարաններից մեկը:

Համատեղ ծրագրերի կարող եք դիմել միայն այն դեպքում, եթե ընդունելության հրավերը և ավարտական դիպլոմը տրվելու է «Լույսի» ցանկում ընդգրկված բուհից: Ուսման վարձի փոխանցումը ևս պետք է կատարվի միայն «Լույսի» ցանկի համալսարանի ֆինանսական գրասենյակ:

Այո՛, կարող եք դիմել «Լույսի» կրթաթոշակին ուսումնառության ցանկացած տարվա համար:
Այդ դեպքում պետք է կցվող մեկ փաստաթղթում համադրեք հետևյալ փաստաթղթերը՝

  • համալսարանից ստացած ոչ պայմանական՝ վերջնական հրավերը,
  • պաշտոնական նամակ համալսարանից այն մասին, որ ներկայումս տվյալ համալսարանի ուսանող եք և իրավունք ունեք շարունակելու ուսումը հաջորդ ուսումնական տարվա ընթացքում, որի համար էլ դիմում եք «Լույսին»։

Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցության մասին փաստաթղթին, ապա պետք է կցեք Ձեր համալսարանի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, որը կներառի Ձեզ տրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ տեղեկություն ներկա և հաջորդ ուսումնական տարիների համար։

«Լույս» հիմնադրամը դրամաշնորհ կամ փոխառություն է տրամադրում աշխարհասփյուռ հայ ուսանողներին, ովքեր վերջնական հրավերով (unconditional offer) ընդունվում են «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ հետևյալ գիտական աստիճաններից մեկը շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու․

  • Բակալավրիատ
  • Մագիստրատուրա
    Պայման ՀՀ քաղաքացի, արական սեռի դիմորդների համար․ մագիստրոսական ծրագրով սովորելու համար փոխառություն/կրթաթոշակ կշնորհվի նրանց, ովքեր չունեն պարտավորություն ՀՀ ԶՈՒ նկատմամբ:
  • Ասպիրանտուրա
    Հատուկ հանձնաժողովի կողմից կընտրվեն ասպիրանտական այն ծրագրերը, որոնց հետազոտության թեման համապատասխանում է ՀՀ տնտեսական աճի և զարգացման առաջնահերթություններին՝ սահմանված ՀՀ կառավարության կողմից:

Ակադեմիական ծրագրերը պետք է ունենան սկզբի և ավարտի հստակ ամսաթվեր:

Համաձայն «Լույս» հիմնադրամի չափորոշչի՝ առկա ուսուցմամբ ակադեմիական ծրագիր է համարվում այն ծրագիրը, որի տևողությունն առնվազն 9 ամիս է:

Նշված չափորոշչին չեն համապատասխանում հետևյալ ծրագրերը՝ ամառային ակադեմիական ծրագրեր, կարճաժամկետ ակադեմիական ծրագրեր, աշխատանքային զբաղվածություն ունեցող մասնագետների համար նախատեսված ծրագրեր (professional tracks), հեռավար և առցանց ուսուցմամբ ծրագրեր, ինչպես նաև հավաստագրման ծրագրեր, գիտաժողովներ և գործուղումներ:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ակադեմիական ծրագիրն ընթանում է

  • սեպտեմբերից մինչև հաջորդ տարվա հունիսի վերջ,
  • հուլիսից մինչև հաջորդ տարվա հունիս

Ուսանողը կարող է դիմել «Լույսին» միայն այն դեպքում, եթե արդեն իսկ դիմել է իր ընտրած համալսարանի ֆինանսական աջակցության գրասենյակ: Համալսարանի ֆինանսական հայտը պետք է լինի թարմ և ներկայացվի տվյալ ուսումնական տարվա համար, որպեսզի ուսանողն ստանա «Լույսի» կրթաթոշակ: Ուսանողը չի կարող «Լույսին» ներկայացնել բուհի` նախորդ տարվա ֆինանսական հայտը: Եթե բուհի որևէ կրթաթոշակի չեք համապատասխանում, խնդրում ենք ներկայացնել բուհից պաշտոնական նամակ այդ մասին` զուգահեռ դիմելով այլ հիմնադրամների ևս (նվազագույնը մեկ այլ հիմնադրամ):

Առանձին հայտաձևի բացակայության պայմաններում «Լույսին» դիմելիս պետք է կցել համալսարանի կողմից ֆինանսավորման մասին փաստաթուղթը (հավաստումը կամ մերժումը) կամ նամակն այն մասին, որ Ձեզ ֆինանսավորելու հարցը քննարկման փուլում է:

Ֆինանսական աջակցություն տրամադրելիս «Լույս» հիմնադրամը հաշվի է առնում տվյալ համալսարանի կողմից հաշվարկված ուսման վարձի չափը և ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրները, որ ուսանողը կարող է ստանալ: Հետևաբար հատկացվող գումարի չափը տարբերվում է` կախված ուսանողի անհատական ֆինանսական դրությունից և համալսարանի կամ այլ հաստատությունների կողմից տրամադրվող աջակցության չափից:

ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներ․

  • կհատկացվի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի մինչև 50 տոկոսի չափով` ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում կամ Արցախում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով:
    * Այս պայմանը կատարելու համար կրթաթոշակառուին կարող է տրամադրվել մինչև մեկ տարի ժամանակ:
  • ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող այն դիմորդները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստանում կամ Արցախում երեք տարով պետական ոլորտում աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կարող են ստանալ հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի քան ուսման ընդհանուր ծախսերի 75 տոկոսը:

Հայազգի այլ դիմորդներ․

  • կհատկացվի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցության պայմանով:
  • Այն կրթաթոշակառուները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստանում կամ Արցախում հաստատվելու և առնվազն երեք տարով աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կստանան հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի քան ուսման ընդհանուր ծախսերի 50 տոկոսը:

Եթե ո´չ ուսանողի, ո´չ նրա ծնողների անձնագրում նշված չէ ազգությունը, ապա պետք է ուղարկել նաև ծնողների ծննդյան վկայականները և մեծ ծնողների (տատ ու պապ) փաստաթղթերը:

Մկրտության վկայականի բացակայության պայմաններում պետք է ներկայացնել փաստաթղթեր, որոնք ապացուցում են հայությունը (անձնագիր, ծննդյան վկայական): Եթե փաստաթուղթը հայերեն, ռուսերեն կամ անգլերեն չէ, խնդրում ենք ապահովել դրա համապատասխան թարգմանությունը և ուղարկել բնօրինակի հետ միասին:

Կենսագրութունը պետք է գրված լինի առաջին դեմքով և արձակ շարադրանքով. ռեզյումեի կամ CV-ի տարբերակը չի ընդունվում: Կենսագրությունը պետք է տեղեկատվություն պարունակի դիմորդի ծննդյան ամսաթվի, վայրի վերաբերյալ, ինչպես նաև կրթական ու մասնագիտական անցած ուղու մասին: Խնդրում ենք հայերեն կենսագրության տեքստը կազմելիս օգտագործել յունիկոդային տառատեսակներ, օրինակ` Sylfaen կամ Arial AMU: Կենսագրությունը գրելու ձևին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Հայկական աշխարհի էջ` http://www.luys.am/en/students/index:

Հայտաձևին պետք է կցել բարձր հստակության պաշտոնական լուսանկար, որում պետք է հստակ երևա ուսանողի դեմքը: Նկարում դիմորդը չպետք է կրի դեկորատիվ (արևային) ակնոց կամ գլխարկ: Լուսանկարը չի կարող նաև կտրված լինել խմբային այլ նկարից: Նախընտրելի է, որ ուսանողը լուսանկարում ժպտա, սակայն պետք հիշել, որ այն տեղադրվելու է հիմնադրամի կայքում` www.luys.am

Եթե ուսանողն արժանանում է «Լույսի» կրթաթոշակին, հիմնադրամը շարունակում է աջակցել նրան: Սա գործում է մինչև ուսանողի ակադեմիական ծրագրի ավարտը` անկախ այն փաստից` համալսարանը դեռևս ընդգրկված է ցանկում է, թե արդեն ոչ: Եթե «Լույսն» սկսում է աջակցել ուսանողին, ապա դա անում է ծրագրի ամբողջ ընթացքում:

Ձեր ուսման` բուհի կողմից հաստատված տևողության երկարացման դեպքում լրացուցիչ ֆինանսական աջակցություն չի տրամադրվում:

Լույսն» ուսանողին կրթաթոշակ է հատկացնում մինչև իր ընթացիկ ուսումնական ծրագրի ավարտը: Նույն մասնագիտական աստիճանի` բակալավրի, մագիստրոսի կամ ասպիրանտի համար հիմնադրամն ուսանողին ֆինանասավորում է միայն մեկ անգամ:

«Լույսից» կրթաթոշակ կարելի է ստանալ միայն մեկ ակադեմիական աստիճանի համար: Հաջորդ ակադեմիական փուլ անցնելու դեպքում (բակալավրիատից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա) երկրորդ անգամ «Լույսի» աջակցությանը դիմելիս դիմորդը կհայտնվի սպասողների ցանկում: Կրթաթոշակ կշնորհվի, եթե միայն համալսարանին հատկացված 10 տեղերի շարքում ազատ հնարավորություն լինի:

Նման դեպքը կդիտարկվի որպես «Լույսին» երկու անգամ նույն ծրագրով դիմելու հայտ, և կրթաթոշակի հատկացումը կմերժվի:

«Լույսն» ուսանողին կրթաթոշակ է տրամադրում մինչև իր ընթացիկ ուսումնական ծրագրի ավարտը: Նույն մասնագիտական աստիճանի` բակալավրի, մագիստրոսի կամ ասպիրանտի համար հիմնադրամն ուսանողին ֆինանասավորում է միայն մեկ անգամ:

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու:

«Լույսի» փոխառությունը դիտարկվում է որպես կրթաթոշակ, երբ ուսանողը կատարում է ուսումնառության յուրաքանչյուր տարվա համար պայմանագրով ստանձնած բոլոր պարտականությունները:

ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող կրթաթոշակառուների հիմնական պարտականություններ

  • Վերադառնալ Հայաստան ուսման ավարտից հետո և առնվազն 3 տարի ապրել ու աշխատել Հայաստանում կամ Արցախում:
  • Մասնակցել «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին:
  • Մասնակցել Մենթորության ծրագրին՝ մենթոր դառնալով 15-25 տարեկան հայաստանցի երիտասարդների համար:
  • Նվիրաբերել երկու մասնագիտական գիրք «Լույս» հիմնադրամի գրադարանին և ուսանողի համալսարանի մասին տեղեկատվական նյութեր:

Հայազգի այլ կրթաթոշակառուների հիմնական պարտականությունները

  • Մասնակցել «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին:
  • Մասնակցել Մենթորության ծրագրին՝ մենթոր դառնալով 15-25 տարեկան հայաստանցի երիտասարդների համար:
  • Նվիրաբերել երկու մասնագիտական գիրք «Լույս» հիմնադրամի գրադարանին և ուսանողի համալսարանի մասին տեղեկատվական նյութեր:

ՆՇՈՒՄ․ «Լույսի» հատկացրած գումարը կդիտարկվի որպես փոխառություն, եթե շահառուն չկատարի «Լույսի» պայմանագրով ստանձնած և վերը ներկայացված պարտականությունները կամ կատարի մասամբ: Որևէ պատճառով ուսումնական ծրագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում ուսանողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել հիմնադրամին և վերադարձնել կրթաթոշակն ամբողջությամբ:

Եթե ուսանողն արժանանում է «Լույսի» կրթաթոշակին, սակայն հրաժարվում ֆինանսական աջակցությունից՝ ցանկություն հայտնելով այդուհանդերձ հանդիսանալ Հիմնադրամի շահառու, ապա նրան տրվում է նման հնարավորություն։ Այս դեպքում կրթաթոշակ է տրամարդվում տվյալ համալսարանի համար «Լույսին» ամբողջական դիմում-հայտ ներկայացրած 11-րդ դիմորդին։

«Լույսի» կրթաթոշակին դիմում են ուսանողներ, ովքեր առջևում ունեն մեկ ամբողջական ուսումնական տարի: Առանձին կիսամյակները չեն ֆինանսավորվում։

Եթե նման առանձին փաստաթուղթ չկա, դիմորդը համալսարանին ուղղված իր հայտից պետք է առանձնացնի կամ նշի այն հատվածները, որոնք պատասխանում են մասնագիտական նպատակների և ապագա անելիքների մասին հարցերին, և կցի «Լույսի» կրթաթոշակի հայտին:

«Լույսին» ուղղված հիմնավորող նամակը կարող է գրվել կա՛մ հայերեն, կա՛մ անգլերեն: Ծավալը՝ առնվազն 250 բառ։

Մենթորություն

Մենթորությանը կարող են մասնակցել բոլոր այն 15-25 տարեկան երիտասարդները, ովքեր նախապես նշված ժամանակահատվածում լրացրել են դիմում-հայտը և անցել են հարցազրույցի փուլը:

Մենթոր հանդիսանում են «Լույսի» կրթաթոշակառուները, ովքեր սովորում են աշխարհի լավագույն համալսարաններում:

Մենթի կարող են դառնալ 15-25 տարեկան հայ երիտասարդներ` Հայաստանից և արտերկրից:

Ո՛չ, մենթորը և մենթին կարող են մասնագիտական տարբեր ոլորտներից լինել:

Յուրաքանչյուր մենթի կարող է համագործակցել մի քանի մենթորների հետ։ Առաջնային ու պարտադիր է համարվում մենթորության համայնքի համակարգողի կողմից հաստատված մենթորների հետ համագործակցությունը։

«Լույսի» ուսանողների կոնտակտային ինֆորմացիան տեղադրված է հիմնադրամի կայքում. մենթին կարող է օգտվել դրանից՝ մենթորի հետ էլեկտրոնային փոստի միջոցով կապ հաստատելու համար:

Հնարավոր է, որ մենթորը ծանրաբեռնվածության պատճառով մենթիի նամակին պատասխանի ոչ այնքան արագ, որքան մենթին ակնկալում է: Սակայն եթե որևէ արձագանք չի ստացվում մեկ շաբաթա ընթացքում, մենթին այդ մասին պետք է տեղեկացնի ծրագրի պատասխանատուին՝ mentorship@luys.am էլ. հասցեով:

Մենթորն ու մենթին մշակում և իրականացնում են նախագծեր, որոնք պետք է առնչվեն մենթորի մասնագիտության հետ և ուղղված լինեն Հայաստանի զարգացմանը։ Ծրագրի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած մենթիները հնարավորություն կունենան մասնակցելու «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին, որի ընթացքում մենթորների հետ միասին կիրագործեն իրենց նախագծերը:

ԶՀՄ-ին կմասնակցեն միայն ամենաակտիվ մենթիները, ովքեր մինչ ծրագրի մեկնարկը մենթորների հետ համատեղ կաշխատեն նախագծի վրա և իրենց լավագույնս կդրսևորեն «Լույսի» հետ համագործակցության բոլոր փուլերում:

Հնարավոր է, որ մենթորն ու մենթին ծրագրի ընթացքում մեկնեն տարբեր համայնքներ:

Անկախ այն հանգամանքից` «Լույսի» ուսանողը Հայաստանում է, թե ոչ, նա շարունակում է լինել հայաստանյան իր գործընկերոջ մենթորը:

Մասնակիցը հնարավորություն է ստանում իր տեսական գիտելիքները կիրառելու պրակտիկայում, իրագործելու սեփական մտքերն ու գաղափարները, հարստացնելու իր իմացությունները` այլ մասնագիտությունների կամ հմտությունների տիրապետող մարդկանց հետ շփվելով, կապերի շրջանակն ընդլայնելու, ձևավորելու ցանց, ձեռք բերելու նաև նոր ընկերներ և ծանոթություններ: Մենթորի հետ համագործակցությունը ոչ միայն գիտելիքի փոխանակում է, այլև հնարավորություն` աշխարհի լավագույն կրթական կենտրոններին վերաբերող տեղեկատվությունը ստանալու անմիջապես այդ բուհի ուսանողից:

Պրակտիկա

Պրակտիկայի ծրագրին կարող են մասնակցել 17-25 տարեկան երիտասարդները, ովքեր տիրապետում են հայերենին ու անգլերենին (գրավոր ու բանավոր), ունեն համակարգչային հմտություններ, սովորելու ցանկություն, ինքնազարգացման և հմտությունների կատարելագործման ձգտում, բնույթով ակտիվ են ու նախաձեռնող։

«Լույսի» պրակտիկանտի հիմնական գործառույթները ներառում են աշխատանքը հիմնադրամի ընդունարանում` այցելուների ընդունում, նամակագրական և հեռախոսային հաղորդակցության միջոցով հիմնադրամի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ապահովում, թիմի անդամների կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում, աջակցում ընթացիկ միջոցառումների կազմակերպմանը։

Պրակտիկանտները գրասենյակում աշխատում են շաբաթական 2-3 անգամ՝ ապահովելով պրակտիկայի ծրագրի ընթացքում ժամերի հավասարաչափ բաշխումը։

Ծրագրի ընթացքում պրակտիկանտը ձեռք է բերում առաջադրանքներն արագ կատարելու և թիմում աշխատելու կարողություն, ինչպես նաև հնարավորություն է ստանում մասնակցելու ընթացիկ սեմինարներին ու միջոցառումներին (CV-ի կազմում, հարցազրույցի և ինքնաներկայացման հմտությունների ձեռքբերում, տեխնոլոգիական գրագիտություն և այլն)։

Պրակտիկանտը կարող է միաժամանակ մասնակցել պրակտիկայի և մենթորության ծրագրերին:

Դրամահավաք

«Լույս» հիմնադրամի նպատակն է ստեղծել նվիրատվություններից գոյացող անձեռնմխելի կրթական ֆոնդ (endowment fund)` ապահովելով «Լույսի» կրթաթոշակի ծրագրի շարունակականությունը: Որպես իր առաքելության մաս` ամեն տարի «Լույսը» դրամաշնորհ է հատկացնում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ ուսանողներին:

Նվիրատվությունների անձեռնմխելի ֆոնդը ներդրումային ֆոնդի տեսակ է, որը սովորաբար հիմնվում է շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից` հիմնադրամ, բարեգործական կազմակերպություն, համալսարան, թանգարան, և ծառայում է վերջինիս նպատակներին: Դրամահավաքից ստացված միջոցները, որոնք կազմում են հիմնական գումարը, չեն ծախսվում: Փոխարենը, կազմակերպության նպատակների իրագործման համար օգտագործվում է միջոցների ներդրումներից ստացված եկամուտը:

Նվիրատվությունների անձեռնմխելի ֆոնդն ապահովում է ոչ առևտրային կազմակերպության կենսունակությունը: «Լույս» կրթական ֆոնդն էլ ապահովում է «Լույսի» կրթաթոշակի ծրագրի և «Լույս» հիմնադրամի հարատևությունը:

Քանի որ սա կրթական և կրթությամբ հարատևելու արշավ է, այն անվանվել է «Լույս» կրթական ֆոնդի արշավ:

«Հայերն ապավինում են կրթությանը: Դարեր ի վեր կրթությունն է եղել Հայկական աշխարհի գոյության երաշխիքը` հնարավոր դարձնելով ժառանգության պահպանումը պատմության ամենադժվարին շրջադարձերում: Կարելի է խլել հարստությունն ու գույքը, բայց ոչ երբեք կրթությունը:

Վերահաստատելով վերոնշյալ համոզմունքը` ապահովում ենք մեր ժառանգության հարատևությունը: Ներդնելով կրթության մեջ` նախագծում ենք միավորված Հայկական աշխարհի ապագան»:

«Լույս» կրթական ֆոնդի դրամահավաքի համաշխարհային մեկնարկը 2012 թ. նոյեմբերի 10-ին էր:

Այս ամենը Ձեզ համար է:
Դուք թե՛ արշավի շարժիչ ուժն եք, թե՛ դրանից օգտվողը: Սա կրթության ապահովման քաղաքականություն է: Միանալով արշավին՝ անմիջապես այս գործընթացի մասնակիցն եք դառնում: Կարևորվում է կրթությունը՝ որպես ազգային արժեք և հայկական ժառանգության հավերժացում:
Յուրաքանչյուր հայ կարևոր է: «Լույս» կրթական ֆոնդը համահայկական ջանքերով է ստեղծվում՝ ներգրավելով աշխարհի հայերին: Որպեսզի նախաձեռնությունը հաջողվի և ծառայի իր նպատակին, յուրաքանչյուր հայի մասնակցությունը կարևոր է:

«Լույսը» միավորում է Հայկական աշխարհի ուղեղներին` ի նպաստ Հայաստանի, Հայկական աշխարհի և աշխարհի զարգացման: Համաշխարհային տնտեսության շարժիչը գիտելիքն է: Սրա գիտակցումն էլ ընկած է «Լույսի» նախաձեռնությունների հիմքում:

«Լույս» հիմնադրամը զերծ է կողմնապահությունից և միավորում է հայերին` անկախ իրենց տեսակետից և հավատքից: Սա նոր շարժում է հանուն կրթության. Հայկական աշխարհը բարձրացնում ենք նոր մակարդակի: «Լույս» կրթական ֆոնդին նվիրատվություն կատարելով՝ դուք նպաստում եք գիտելիքի հարստացմանը և Հայաստանի մրցունակության բարձրացմանը գլոբալ համատեքստում:

Կրթության մեջ ներդրումն անսպառ եկամուտ է ապահովում:

Բենջամին Ֆրանկլինն ասել է. «Ամենամեծ տոկոսային եկամուտը ստացվում է կրթության մեջ ներդրումից»: Իսկապես, կրթության մեջ ներդրումից ստացվող եկամուտն անընդհատ բազմապատկվում է: Գիտելիքն անվերջ կարելի է միմյանց փոխանցել, և այն դրանից չի նվազում:

Կրթությունն ու գիտելիքը նաև երբեք չեն անհետանում, շարունակաբար ներդրվում են զարգացման և աճի գործում: Կրթության մեջ ներդրում կատարելով` մեծ ժառանգություն ենք թողնում:

«Լույս» կրթական ֆոնդն օգտվում է PayPal փոխանցումային համակարգից: Նվիրատվություն կատարելու համար որպես հղում Ձեզ տրամադրվում է PayPal-ի անվտանգ էջը, և վերջինիս ապահով սերվերներն են տնօրինում բոլոր մուտքագրած բանկային տվյալները: Անվտանգության մասին այլ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել PayPal-ի կայքի անվտանգության մասին էջ:

«Լույս» կրթական ֆոնդի` արշավից ստացված միջոցները հատկացվում են «Լույսի» կրթաթոշակի ծրագրին` ուսանողներին տրամադրելով կրթաթոշակային դրամաշնորհներ:
Սա հնարավորություն է ընձեռում «Լույսին»` ծախսելու ներկայիս ռեսուրսները «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում մշակվող և իրականացվող զարգացման ծրագրերի վրա:

«Լույս» կրթական ֆոնդը կառավարվում է հատուկ ներդրումային կոմիտեի կողմից՝ կազմված բարձրորակ մասնագետներից, ովքեր հարուստ փորձառություն ունեն ակտիվների կառավարման ոլորտում: Միջուկ դրամագլխային ֆոնդը ներդրվելու է մի շարք նախագծերում և խնայողական ծրագրերում` ապահովելով հուսալի և բավարար եկամուտ կրթաթոշակի ծրագրի համար:

Այո՛, «Լույսը» մասնավոր հիմնադրամ է: Մինչև դրամահավաքի արշավի մեկնարկը «Լույսի» միջոցները գոյացել են անհատ բարերարների և մասնավոր կազմակերպությունների նվիրատվություններից: Հովանավորներին կարող եք ծանոթանալ «Լույսի» պաշտոնական կայքում:

Ո՛չ, նվիրաբերած գումարը փոխանցվում է այս նպատակով բացված «Լույսի» հաշվեհամարին: Կուտակվող անձեռնմխելի դրամագլուխը ղեկավարվում է պրոֆեսիոնալ և անկախ ներդրումային կոմիտեի կողմից:

Դրամահավաքի արշավը չի սահմանափակվում միայն գումարային նվիրատվությամբ: «Լույս» հիմնադրամն իր գործընկերների հետ իրականացնում է համատեղ ծրագրեր և միջոցառումներ տարբեր ոլորտներում: Այցելեք «Լույսի» պաշտոնական կայք՝ մեր նախաձեռնություններին ծանոթանալու համար: Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար:

Նվիրատվությունը կարող է լինել դրամական և ոչ դրամական՝ լուսադրամով: «Լույսի» ծրագրերի իրականացման գործին կարող եք ներդնել Ձեր ժամանակը, գիտելիքը, փորձն ու կապերը ՝ անկախ Ձեր գտնվելու վայրից:

Back to top