ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

SEE CIRCLE: SEEDING THE ENTREPRENEURSHIP ECOSYSTEM

Տեսլական

Մեր նպատակն է մեծ ու դրական փոփոխությունների ալիք առաջացնել Հայաստանի ձեռներեցության ոլորտում և սովորող համայնք ձևավորել, ինչը կխթանի գիտելիքի ու փորձառության փոխանցումը, գաղափարների արագ իրագործումը՝ նոր ապրանքներ, ծառայություններ ստեղծելու և հասարակական բարեփոխումներ կատարելու միջոցով, ինչպես նաև գործարար նոր ուղղությունների ստեղծումը:

«Տեսլականն ապագայի կանխագուշակումը կամ պլանավորումը չէ: Պետք է խուսափենք ընդհանրացումներից և չպնդենք, թե միասին լինելը միայն բավարար է փոփոխություններ բերելու համար:

Տեսլականը մտաձև է, որը բնութագրվում է երկու հատկանիշներով.
1. այն հրաժարվում է սահմանափակվել ենթադրությամբ, որ եթե ինչ-որ երևույթ երկար ժամանակ նույն ընթացքն է ունեցել, ապա այդպես կլինի միշտ,
2. այն պահանջում է ջանադիր աշխատանք և պահանջկոտ, իրատեսական մտածողություն՝ ստեղծելու համար այլընտրանքային նոր ուղիներ»:

Entry Point to the 21st Century: Local Action/Global Level
Սեյմուր Փափերթ և Դեյվիդ Կավալո

SEE

SEE-ն (SEE-ն անգլերեն հապավում է՝ Seeding The Entrepreneurship Ecosystem) «Լույսի» նոր նախաձեռնություններից է, որի նպատակն է ձևավորել երիտասարդ, ձգտում ունեցող ու սովորող ձեռներեցների համայնք: Մենք առաջարկում ենք սովորելու, գիտելիքը փոխանցելու և դասավանդելու նոր ձևաչափ:

Այս նախագիծը կապ է ստեղծում SEE-ի անդամների և աշխարհի գերազանցության կենտրոնների (Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ, Չիկագոյի համալսարան, Հարվարդ, Կոլումբիա և այլն) միջև՝ «Լույսի» կրթաթոշակառուների (ովքեր ներկայումս սովորում են լավագույն համալսարաններում) և շրջանավարտների (ովքեր ներկայումս ապրում և աշխատում են Հայաստանում) միջոցով: «Լույսի» կրթաթոշակառուն ներկայացնում է այս պահին համալսարանում դասավանդվող դասընթացները ամենշաբաթյա առցանց սեմինարների և քննարկումների միջոցով, որ վարում է իր գործընկերոջ՝ Երևանում գտնվող «Լույսի» շրջանավարտի հետ:

Սա բազմակողմ համագործակցության օրինակ է «Լույսի»՝ արտերկրում գտնվող ուսանողի, Հայաստանում ապրող շրջանավարտի և տեղացի այն երիտասարդների միջև, ովքեր ցանկանում են խորացնել ու զարգացնել իրենց գիտելիքները և հմտությունները ձեռներեցության ոլորտում:



Գիտելիքի փոխանցման և յուրացման գծապատկեր


SEE-ն առաջարկում է

Առցանց սեմինարներ

«Լույսի» կրթաթոշակառուներն ամեն շաբաթ առցանց դասընթաց են վարում և փոխանցում ձեռներեցության ոլորտում իրենց ձեռք բերած նոր գիտելիքները, հմտություններն ու փորձը: Նրանք տրամադրում են ձեռներեցության վերաբերյալ դասընթացների ուսումնական նյութեր, ռեսուրսներ, մասնագիտական ցանց, փոխանցում են իրենց գաղափարները և առցանց քննարկումներ կազմակերպում SEE-ի անդամների հետ: Սեմինարն անցկացնող «Լույսի» ուսանողի գործընկերը «Լույսի» շրջանավարտ է, ով ապրում և աշխատում է Հայաստանում: Միասին նրանք մշակում են սեմինարի նյութերը, թարգմանում դրանք հայերեն և վարում սեմինարը:

Ակումբային հանդիպումներ

SEE-ի անդամները, «Լույսի» շրջանավարտները, ովքեր ստարտ-ափներ ունեն Հայաստանում, և գաղափարակից այլ մարդիկ ամենամսյա հանդիպումներ են ունենում՝ շփվելու, քննարկումներ ունենալու, ձեռներեցությանը վերաբերող նորարար մտքեր փոխանակելու և միմյանց խրախուսելու: Մեկ կամ երկու ձեռներեցներ ներկայացնում են իրենց ձեռնարկությունները, փորձը փոխանցում, խոսում իրենց ունեցած մարտահրավերների մասին, մյուսների կարծիքն իմանում և սովորում իրարից:

Մասնակիցներ

Սեմինարի մասնակիցների ընտրության չափորոշիչներ։
  • Մասնակցել կարող են 18-30 տարեկան բոլոր ակտիվ երիտասարդները, ովքեր ցանկանում են զարգացնել ու խորացնել գիտելիքները և հմտությունները ձեռներեցության ոլորտում:
  • Մասնակիցը պետք է բաց լինի սովորելու համար, պատրաստ լինի մասնակցելու սովորող ձեռներեցների համայնքի ձևավորմանը, լինի SEE-ի ակտիվ անդամ և պատրաստակամորեն փոխանցի իր գիտելիքը, կարծիքներ ստանա մյուսներից և համաստեղծի:
  • Բոլոր մասնակիցները պետք է լինեն հետևողական և անպայմանորեն մասնակցեն սեմինարաշարի բոլոր սեմինարներին ու հանդիպումներին:
  • Պարտադիր պայման է անգլերենի լավ իմացությունը, թեև սեմինարը վարելու են հայերեն և անգլերեն:


Սեմինարավարներ


Տանյա Սարկիսյան
«Լույսի» կրթաթոշակառու, ԱՄՆ
Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ (MIT)

Արթուր Խալաթյան
«Լույսի» շրջանավարտ, Հայաստան
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց (LSE)

Ժամանակացույց

Օր և ժամ Թեմա
Հոկտ. 29՝ 18:30-20:00 Սեմինար #1 - Ձեռներեցություն. Ռազմավարության մշակման առաջին քայլեր
Նոյ. 5՝ 18:30-20:00 Սեմինար #2 - Ձեռներեցություն. Որո՞նք են հաճախորդների թիրախային խմբերը
Նոյ. 12՝ 18:30-20:00 Սեմինար #3 - Ձեռներեցություն. Ի՞նչ տեխնոլոգիա եք ընտրելու
Նոյ. 19՝ 18:30-20:00 Սեմինար #4 - Ձեռներեցություն. Ձեր ինքնության ընտրությունը
Նոյ. 26՝ 18:30-20:00 Ակումբային հանդիպում - Հրավիրված բանախոս. «Ձեռներեցության ապագան Հայաստանում»
Դեկ. 3՝ 18:30-20:00 Սեմինար #5 - Ձեռներեցություն. Ձեռներեցության ռազմավարության մշակում

Օրակարգ

Ժամ Նկարագրություն
18:15 - 18:30 Գրանցում
18:30 - 18:45 Թեմայի ներկայացում «Լույսի»՝ Հայաստանում ապրող շրջանավարտի կողմից
18:45 - 19:15 Առցանց սեմինար «Լույսի»՝ արտերկրում գտնվող ուսանողի կողմից
19:15 - 19:40 Խմբային քննարկումներ
19:40 - 19:50 Հարց ու պատասխան
19:50 - 19:55 Մասնակիցները նշում են իրենց տպավորած հիմնական մտքերը
19:55 - 20:00 Առաջադրանքներ
Back to top