ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«Ինչպես ստեղծել ստարտ-ափներ և ներդրումներ գրավել»
գործնական խորհրդատվություն

Կարդացեք այս էջը ռուսերեն

Ստարտ-ափ ընկերությունների խթանման նպատակով Ռուսական վենչուրային ընկերությունը (РВК – www.rusventure.ru)
2015 թ. ապրիլի 15-ից 17-ը Երևանում անց է կացնում եռօրյա թրեյնինգ «Ինչպես ստեղծել ստարտ-ափներ և ներդրումներ գրավել» թեմայով: «Լույս» հիմնադրամը հանդես է գալիս որպես թրեյնինգի կազմակերպիչ կողմ, իսկ «Այբ» կրթական հիմնադրամը ՌՎԸ-ի հայաստանյան գործընկերն է և միջոցառման պատասխանատուն:


Համաշխարհային գիտելիքահենք տնտեսության պայմաններում երկրի առաջընթացն ապահովող կարևոր գործոններից է ստարտ-ափ ընկերությունների խթանումը: Կազմակերպվող թրեյնինգի նպատակն է առաջարկել մի միջավայր, որտեղ ոլորտի առաջատար փորձագետները կփոխանցեն իրենց գիտելիքը և փորձը, մասնագիտական խորհրդատվություն կտրամադրեն, կհաստատեն գործարար կապեր ստարտ-ափների, ներդրողների, պետական մարմինների և տնտեսության նորարարական ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև ուսանողների, դասախոսների ու ձեռներեցության բնագավառով հետաքրքրվող այլ անձանց հետ:


Թրեյնինգի նպատակը

  • Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու նորարարական ոլորտի գիտելիք, մասնագիտական ունակություններ և գործնական հմտություններ։
  • Ստարտ–ափների ներկայացուցիչները և ձեռներեցները կստանան մասնագիտական խորհրդատվություն և ուղղորդում, կզարգացնեն իրենց գաղափարը` դուրս գալով գործարար նոր հարթակ, ինչպես նաև ներդրումներ գրավելու հնարավորություն կունենան:
  • Բոլոր մասնակիցները գործարար այս միջավայրում կկարողանան կապեր հաստատել ձեռներեցության էկոհամակարգի տարբեր ներկայացուցիչների հետ և բացահայտել ոլորտի զարգացման հեռանկարները:

Ամսաթիվը և ժամը

2015 թ. ապրիլի 15-17-ը` ժամը 10։00 – 18։00

Վայրը

«Այբ» ավագ դպրոց (Երևան, Թբիլիսյան խճուղի 11/11)

Թրեյնինգի անցկացման լեզուն

Ռուսերեն

Գրանցվելու վերջնաժամկետը

2015 թ. ապրիլի 14

Մասնակցության վճար

20.000 ՀՀ դրամ մեկ անձի համար (ներառում է եռօրյա թրեյնինգի ընթացքում տրամադրվող տպագիր նյութերի, սուրճի և ճաշի ընդմիջման գումարը)

25.000 ՀՀ դրամ մեկ անձի համար (ներառում է եռօրյա թրեյնինգի ընթացքում տրամադրվող տպագիր նյութերի, սուրճի և ճաշի ընդմիջման, ինչպես նաև թիմային ընթրիքի գումարը)



Սեմինարավարներ

Ալեքսանդր Սեմյոնով

Վենչուրային բիզնեսի և նորարարական ծրագրերի կառավարման
ոլորտում փորձագետ-պրակտիկ


Աննա Բոչարովա

Վաճառքի կազմակերպման և բիզնեսի զարգացման ոլորտի մասնագետ, բիզնեսի դիվերսիֆիկացիայի փորձագետ




Մասնակիցներ

Թրեյնինգին կարող են մասնակցել`
  • ստարտ-ափ ընկերություններ,
  • պոտենցիալ և փորձառու ներդրողներ,
  • ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ,
  • պետական մարմինների և տնտեսության նորարարական ոլորտների ներկայացուցիչներ,
  • ինստիտուցիոնալ կազմակերպությունների աշխատակիցներ,
  • ուսանողներ,
  • ձեռներեցության բնագավառով հետաքրքրվող այլ անձինք:
Խրախուսում ենք ստարտ-ափների ներկայացուցիչների մասնակցությունը թրեյնինգին, ովքեր իրենց ստարտ–ափը զարգացնելու և ներդրումներ գրավելու համար գործնական խորհրդատվություն կստանան:
Թրեյնինգին կարող է մասնակցել առավելագույնը 20 ստարտ-ափ նախագիծ. տեղերը սահմափակ են:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ էլ. հասցեով` rspk.armenia@gmail.com, 094113126

Մասնակից ստարտ-ափների նախընտրելի ոլորտները

  • Նանոտեխնոլոգիաներ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Բժշկություն և առողջապահություն
  • Բնապահպանություն և հանքարդյունաբերություն
  • Տրանսպորտային համակարգեր
  • Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ
  • Ռոբոտաշինություն
  • Գյուղատնտեսական տեխնոլոգիաներ
Կարող են դիմել նաև այլ ոլորտներ ներկայացնող ստարտ-ափ նախագծեր:
Back to top